25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Բուռն «չիստկա». Հրապարակ

Վերջին օրերին ոստիկանությունում բուռն կադրային փոփոխություններ են տեղի ունենում։ Երեկ մեր աղբյուրները հայտնեցին նաեւ, որ պաշտոնից ազատվել է ոստիկանության ներքին անվտանգության վարչության՝ ՆԱՎ-ի պետ Ռոբերտ Սմբատյանը, ում այդ պաշտոնին էր նշանակել Վալերի Օսիպյանը։

Այս պաշտոնում, որպես կանոն, նշանակվում են ՀՀ ոստիկանապետերի ամենավստահելի մարդիկ, եւ երբ ոստիկանապետը հեռանում է, ՆԱՎ պետն էլ է հեռացվում։

Սմբատյանին նշանակել են քրեական հետախուզության վարչության պետ։ Շաբաթ օրը մարզային ոստիկանության 2 վարչությունների՝ Գեղարքունիքի եւ Վայոց ձորի պետերն էլ են ազատվել, երեկվա դրությամբ նրանց տեղը դեռ թափուր էր։ Որոշ տեղեկություններով՝ ոստիկանապետի ԺՊ Արման Սարգսյանը որոշել է ազատվել իր նախորդի կադրերից եւ առանցքային պաշտոնները համալրել յուրայիններով։ Մի քանի օր առաջ էլ ազատվեց Արագածոտնի մարզային ոստիկանապետը, եւ նշանակվեց ԺՊ-ի կուրսեցի Վահան Աղգաշյանը։ Սյունիքի մարզային վարչության պետ  Գեւորգ Ազիզյանը նույնպես, ըստ տեղեկությունների, նրա կուրսեցին է։

Ոստիկանության լրատվականից հաստատեցին Ռոբերտ Սմբատյանի՝ այլ պաշտոնի նշանակվելու լուրը, իսկ թե ինչով են պայմանավորված համակարգում վերջին փոփոխությունները, պատասխանեցին, որ «մշտապես կադրային տեղաշարժեր են կատարվում՝ աշխատանքներն ավելի արդյունավետ դարձնելու համար:

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում: 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ