16 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

«Նոր Հայաստանում» փոփոխում են հների ընդունած օրենքը՝ միասեռականներին հավասարեցնում են ընտանիքին

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայ­քում երեկ շրջանառության մեջ է դրվել «Ընտանիքում բռնության կանխարգել­ման, ընտանիքում բռնության ենթարկ­ված անձանց պաշտպանության և ըն­տանիքում համերաշխության վերականգնման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրա­ցումներ կատարելու մասին ՀՀ աշխա­տանքի և սոցիալա­կան հարցերի նա­խարարության հեղինակած օրենքի նա­խագիծը:

«Լույս» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկ Այվազյանը «Իրավունքին» փոխանցել է, որ նախագ­ծում մտցվում է «զուգընկերներ» հաս­կացությունը:

-Ըստ նախագծի՝ ընտանիքում բռնություն համարվելու է նաև զուգըն­կերների միջև ֆիզիկական, սեռական, հոգեբանական կամ տնտեսական բնույթի բռնի արարքը: Զուգընկերը սահմանվում է որպես միևնույն անձի հետ մտերիմ (այդ թվում՝ ինտիմ) հա­րաբերությունների մեջ գտնվող անձ՝ չնշելով սեռը, այսինքն՝ նաև միասեռական զույգերը: Փաստորեն, միասեռական զույգերի միջև բռնությունը հա­մարվելու է բռնություն ընտանիքում:

2017 թվականին թեժ պայքար տար­վեց, որ օրենքում սահմանվի կետ, որի համաձայն՝ երեխան առանց ծնողներից որևէ մեկի, ապաստարա­նում գտնվել չի կարող: Այդ կետը այս նոր նախագծից հանվել է: Այսինքն՝ օրենքը համապատասխանեցվում է արևմտյան չափանիշներին, երբ երե­խային կարող են ընտանիքում բռնու­թյան ենթարկվելու ենթադրությամբ օտարել ընտանիքներից

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ