25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

« «Հիշեցում քայլարաստներին». հանգիստ նստեք տեղներդ ». Արթուր Թովմասյան

Արթուր Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Խախտում չի եղել
«հիշեցում քայլարաստներին»

2018 թվականի մարտի 2-ին Ազգային ժողովում 105 պատգամավորներից 93-ի քվերակության արդյունքում՝ 2 անվավեր ճանաչված քվեաթերթիկով, 64 կողմ և 27 դեմ ձայներով Հրայր Թովմասյանն ընտրվել է Սահմանադրական դատարանի անդամ և ԱԺՈ-008-Ա որոշմամբ նշանակվել է այդ պաշտոնում:
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը 2018 թվականի մարտի 2-ին գումարել է արտահերթ նիստ, որի ընթացքում կազմել է արձանագրություն` պատգամավորի մանդատը Հայաստանի Հանրապետական կուսակցության համապետական ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Տաճատ Վարդապետյանին տալու վերաբերյալ:

«Հիմք ընդունելով ՀՀ Ազգային ժողովի նախագահի` «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Հրայր Թովմասյանի պատգամավորական լիազորությունները դադարած համարելու մասին» արձանագրությունը և ղեկավարվելով Ընտրական օրենսգրքի 100-րդ հոդվածի 3-րդ մասով՝ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը կազմել է արձանագրություն` պատգամավորի մանդատը Հայաստանի Հանրապետական կուսակցության համապետական ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Տաճատ Վարդապետյանին տալու վերաբերյալ»:

Մարտի 13-ին Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը հայտարարել է այն մասին, որ Սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանի թեկնածությունն է առաջարկում ՍԴ նախագահի թափուր պաշտոնում: Իսկ մարտի 21-ին խորհրդարանը գաղտնի քվեարկությամբ կրկին 64 կողմ և 27 դեմ ձայնով Հրայր Թովմասյանին ընտրել է ՍԴ նախագահ և ԱԺՈ-009 որոշմամբ նա նշանակվել է այդ պաշտոնում:

Հ.Գ. Ինչպես կասեր Ձեր «դասականը»` հանգիստ նստեք տեղներդ»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ