18 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

ՍԴ դատավոր Ֆելիքս Թոխյանի դեմ կոմպրոմատային փաթեթ է գործի դրվել. Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է. «Փաստ» օրաթերթին նոր, ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել Սահմանադրական դատարանի դատավոր Ֆելիքս Թոխյանի՝ Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի Սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչի պաշտոնից հեռացման պատճառների մասին: 

Բացի ուսանողների դժգոհություններից ու Թոխյանի՝ դասերից պարբերական բացակայելու հանգամանքից, նոր ամբիոնի վարիչ Արթուր Ղամբարյանը կարճ ժամանակում բազմաթիվ սխալներ ու Թոխյանի կողմից ցուցաբերված անգործությունն ապացուցող, ինչպես նաեւ վարկաբեկիչ փաստեր է հայտնաբերել, որոնք էլ իշխանությունները ներկայացրել են Ֆելիքս Թոխյանին՝ վերջինիս առաջ պայման դնելով՝ կա՛մ կողմ քվեարկել «Իմ քայլը» խմբակցության ներկայացրած նախագծին, կա՛մ այդ տվյալները հասանելի կդարձնեն հանրությանն ու իրավապահներին:

Ըստ մեր աղբյուրի, հենց այդ հանգամանքն էլ պատճառ է դարձել, որ նախկին իշխանությունների հետ բավականին ջերմ հարաբերություններ ունեցող Ֆելիքս Թոխյանը հոկտեմբերի 14-ին Հրայր Թովմասյանի լիազորությունների դադարեցման նախագծին միակ կողմ արտահայտված դատավորը դառնա: 

Լավատեղյակների պնդմամբ, Թոխյանը մինչ այս պահը առանձնահատուկ ջերմ հարաբերություններ ունի ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հետ եւ ամեն առիթի դեպքում շեշտում է, որ Սարգսյանն է հոգացել երկու տարի առաջ իր տարած ծանր վիրահատության եւ հետագա բուժման ծախսերը:

Ըստ մեր աղբյուրների, եթե չլիներ Ֆելիքս Թոխյանի դեմ ձեռք բերված կոմպրոմատային փաթեթը, նա, ինչպես ՍԴ մյուս դատավորները, դեմ կարտահայտվեր Թովմասյանի լիազորությունների դադարեցմանը»:

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում: 
 
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ