19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Փաշինյանն ու Ալիևը պայմանավորվել են, որ Արցախը չվերադառնա բանակցային գործընթացներին. Վիտալի Բալասանյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Արցախը Հայաստան է և վերջ» հայտարարությունով, երևի, ցանկացել է ասել, որ ես եմ ձեր ընդհանուր ղեկավարը կամ տերը, Ստեփանակերտում լրագրողների հետ հանդիպմանն ասաց Արցախի հերոս, Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը։

«Նիկոլ Փաշինյանը չարաչար սխալվել է, դա քաղաքականության մեջ նորմ չէ, դա շատ վտանգավոր է, կանխամտածված է արել», – ասաց նա։

Վիտալի Բալասանյանի խոսքով՝ Արցախը պետք է վերադառնա բանակցային սեղան։

«Բայց Նիկոլ Փաշինյանը այն ուղեգիծը, որ ընտրել է, ես համոզված եմ, որ կա պայմանավորվածություն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, որ այդ հայտարարությունն անի ու, որ Արցախը չվերադառնա բանակցային գործընթացներին», – ասաց նա։

 Բալասանյանը նշեց, թե ժամանակ է տալիս, հորդորում է, խնդրում, որ ՀՀ քաղաքական վերնախավը համապատասխան որոշում կայացնի, Արցախի ղեկավարության հետ նստեն ու քննարկեն այն կետը, որտեղից պետք է նորից սկսկել բանակցությունները։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ