24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

ԱԱԾ-ն կգնա՞ Արցախ. Հրապարակ

«Վիտալի Բալասանյանը մտնում է ընտրարշավի մեջ՝ նրա սկանդալային հարցազրույցն այդ տրամաբանության մեջ պետք է դիտարկել։ Վիտոն դիրքավորվում է, այսօր էլ ասուլիս է տալիս»,- ասաց ղարաբաղյան աղբյուրը: Ինչպե՞ս են ընդունել Արցախում նրա հարցազրույցը։ 

«Դավիթ Բաբայանն արդեն խոսել է, Արցախում առանձնապես հակված չեն, որ էդպես սուր խոսվի, մտահոգությունների մասով կիսում են նրա տեսակետը, բայց անգամ նրա շատ կողմնակիցներ զարմացած են` մի քիչ պերեդոզ էր, մտածում են` կա՛մ վիճակը շատ օրհասական է, որ Վիտոն էդպես է խոսում, կա՛մ էլ նախընտրական դե-մարշ է իրականացնում։

Ի դեպ, նեղ շրջանակում Վիտոն ասում է, որ հարցազրույցից հետո ո՛չ Բակոն, ո՛չ Սերժն իրեն այլեւս չեն զանգում»: Իսկ Վիտոն կարձագանքի՞ ՀՀ ԱԱԾ կանչին, կգա՞ հարցաքննության։ «Իհարկե՝ ոչ. իրեն փաստաթղթերով կանչում են Մարտի 1-ի գործով, սակայն դե ֆակտո ՊՊԾ-ի գործով, չի բացառվում, որ մեղադրյալ ճանաչեն․ Պավլիկ Մանուկյանը ցուցմունք է տվել, որ ՊՊԾ գնդում իր ոտքին Վիտոն է կրակել»: Ասում են՝ ԱԱԾ-ն կգա Արցախ` հարցաքննության, հնարավոր համարո՞ւմ եք։ «Կերեւա»:

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ