25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Հրայր Թովմասյանն արձակուրդ է վերցրել. Ալվինա Գյուլումյան

Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը մի քանի օրով արձակուրդ է վերցրել, լրագրողների հետ զրույցում ասաց Սահմանադրական դատարանի դատավոր Ալվինա Գյուլումյանը։

Նա նշեց, որ Հրայր Թովմասյանն իր լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ ԱԺ նախագիծը քննող ՍԴ նիստի անաչառությունն ապահովելու նպատակով այսօր ու վաղն արձակուրդում է։

Գյուլումյանն ասաց նաև, որ Հրայր Թովմասյանի հետ այս հարցի առնչությամբ ոչ մի քննարկում չի եղել։

Հիշեցնենք՝  Սահմանադրական դատարանն այսօր աշխատակարգային նիստ է գումարել, որի ընթացքում որոշվելու է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով Ազգային ժողովի դիմումը վարույթ ընդունել-չընդունելու հարցը:

 
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ