20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Արցախի Ազգային ժողովի նախագահն ընդունել է Եվրախորհրդարանի նախկին պատգամավոր Էլենի Թեոխարուսին

Հոկտեմբերի 14-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը ընդունել է Եվրախորհրդարանի նախկին պատգամավոր Էլենի Թեոխարուսին, ՀՅԴ Կիպրոսի Հայ դատի հանձնախմբի նախագահ Հակոբ Գազանճեանին:

Ողջունելով հյուրերին՝ խորհրդարանի ղեկավարը նշել է, որ Կիպրոսի հետ կապերը արժեքավոր տեղ են զբաղեցնում Արցախի արտաքին քաղաքական հարաբերությունների մեջ և ընդգծել, որ առկա է փոխադարձ շահագրգռվածություն այն ավելի զարգացնելու առումով:

Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի, Արցախի և Կիպրոսի միջև գործնական համագործակցության խթանման և տարածաշրջանային ու միջազգային այլ հարցերի շուրջ:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ