20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Քիչ էր մնում վարչապետին շնորհակալություն հայտնեին, որ Ալիեւին չի ձայնակցել. Էդուարդ Շարմազանով

«Նախօրեին անդրադարձել եմ Գարեգին Նժդեհի վերաբերյալ Ալիև կրտսերի հիմար մեկնաբանություններին և վարչապետ Փաշինյանի ոչ ամբողջական ու թերի պատասխանին։

Բայց ինձ զարմացրեց Փաշինյանին ուղղված գովասանքների շքերթը, թե տեսեք տեսեք՝ ինչպես է պաշտպանում Նժդեհին։

Քիչ էր մնում վարչապետին շնորհակալություն հայտնեին, որ Ալիևին չի ձայնակցել։

Իսկ կարելի՞ էր ավելի դիպուկ եւ փաստարկված պատասխանել Ալիևի մերկապարանոց մեղադրանքներին։

Իհարկե, և ոչ միայն կարելի էր,այլ պետք էր հիշատակել Ադրբեջանական լեգեոնի ռազմական գործողություններն ընդդեմ Խորհրդային Միության Կովկասում և Ուկրաինայում՝ մինչև նրանց կողմից 1944 թ-ի Վարշավայի հակաֆաշիստական ապստամբության ճնշումը եւ Ալիևի հրամանագրով պետականորեն նշված հիտլերյան Գերմանիայի դաշնակից Ռասուլզադեի 130 ամյակը։

Հ.Գ.Հայրենիքը սևերի և սպիտակների բաժանելը, ժամանակին Ալիևին կիրթ և նորմալ համարելը, Արցախի հերոսներին մերժելն ու կալանավորելը, ինչպես նաև Արցախում դավադիր ուժեր փնտրելն ամենևին չի խոսում Նժդեհի գաղափարները կիսելու մասին»։ Այս մասին ֆեյսբուքյան հանրագրում գրառել է ԱԺ նախկին փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ