19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Բա Սերժի վախտ էդպե՞ս էր՝ հա՛մ ակտիվ խոսում էիք, հա՛մ ազատ քննադատում. Հրապարակ

ԱԻ նախարար, Արթուր Վանեցյանին ԱԱԾ տնօրենի պաշտոնում երաշխավորած Ֆելիքս Ցոլակյանին ասացինք. մամուլը գրում է, որ Դուք եւս առաջիկայում հրաժարական կտաք։ «Չէ, չեմ տա»,- ակնհայտ չուզելով՝ պատասխանեց նա: Իսկ փոշմանե՞լ եք, որ ՀՀԿ-ից անցում կատարեցիք «Իմ քայլ»` իշխանական դաշտ։ «Չէ, չեմ փոշմանել»:

ԱԱԾ-ում երկար տարիներ աշխատած պարոն Ցոլակյանն ինչպե՞ս է վերաբերվում այն օրենքին, որը նախատեսում է, որ 4 տարի Հայաստանում ապրած 25 տարեկան ցանկացած մեկը կարող է դառնալ ԱԱԾ ղեկավար։ Ցոլակյանը լռեց, թեեւ օրեր առաջ քննադատել էր այդ օրենքը։ Բա Սերժի վախտ էդպե՞ս էր՝ հա՛մ ակտիվ խոսում էիք, հա՛մ ազատ քննադատում։ «Ինչքան պետք է, խոսացել եմ` հերիք է»;

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացե թերթի այսօրվա համարում: 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ