25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

ԱՄՆ-ում սուգ է հայտարարված

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման երկրում սուգ է հայտարարել` Կոլորադո նահանգի կինոթատրոններից մեկում տեղի ունեցած զանգվածային սպանությունների կապակցությամբ: ԱՄՆ-ի պետական դրոշը ծածանվում է բոլոր հաստատությունների վրա` ներառյալ ռազմական բազաները եւ արտերկրում գտնվող դեսպանատները, եւ կմնան ընդհուպ մինչեւ հուլիսի 25-ի մայրամուտը, գրում է “Росбалт”-ը:

Նախագահն ընդհատել է իր նախընտրական ուղեւորությունը եւ վերադարձել  Վաշինգտոն: Նա մտադիր է նիստ անցկացնել իր հիմնական խորհրդականների հետ, որոնք պատասխանատու են անվտանգության, իրավունքի, հասարակության եւ մամուլի հետ կապերի համար:

Սպանությունները տեղի էին ունեցել Կոլորադո նահանգի Աուրորա քաղաքի կինոթարոնում: Զինված հանցագործը սպանել էր 12 մարդու, շուրջ 70 մարդ վիրավոր է: Հանցագործության մեջ մեղադրվող Ջեյմս Հոլմսը, ով տեղի համալսարանի ուսանող է, արդեն ձերբակալվել է:

Օբաման խոստացել է անել ամեն ինչ` պատասխանատվության ենթարկելու համար բոլոր նրանց, ովքեր մեղավոր են այդ ողբերգության մեջ:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ