25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Հովիկ Աբրահամյանը գլի է գցել Ծառուկյանին. Հրապարակ

Թերթն անդրադարձել է Գյումրիի քաղաքապետի թեկնածության հարցին, նշելով.

“Գալուստ Սահակյանն առանձնապես անկեղծ չէր երեկ, երբ ասում էր, որ ՀՀԿ Գործադիր մարմինը չի քննարկել Գյումրիի քաղաքապետի թեկնածության հարցը: ԳՄ-ում պարզապես որոշել են, որ որևէ արտահոսք այլևս և երբեք չի լինելու ԳՄ-ում քննարկված հարցերի մասին: Իրականում Սերժ Սարգսյանը ԳՄ ծերակույտին տեղեկացրել է, որ նպատակահարմար է դիտվել պաշտպանել Սամվել Բալասանյանի թեկնածությունը Գյումրիի քաղաքապետի ընտրություններում, “իր հետ մենք խնդիրներ չունենք, ինքը նորմալ տղա է”:

ՀՀԿ-ն իսկապես Բալասանյանի հետ խնդիրներ չունի, սակայն ԲՀԿ-ն հաստատ ունի: Եվ չնայած հանգամանքին, որ Բալասանյանի` նախագահական “մուտքից” վայրկյաններ անց նույն ԲՀԿ-ն բարձրաձայնեց, որ քննել, որոշել, եկել է եզրակացության, որ ամենահարմար, ամենաճշգրիտ թեկնածուն հենց ինքը` սեփական բրոնզե արձանն իր գարեջրատան դիմաց կառուցած, Սևանի վանքում բոլոր ՕԵԿ-ականների հետ ՕԵԿ-ից երբեք դուրս չգալու երդում տված ԲՀԿ-ական Սամվել Բալասանյանն է, այնուհանդերձ, այդպես չէ:

Ի դեպ, Սևանի վանքի մասին տեսաերիզը պահպանվում է և ՕԵԿ արխիվում, և Վարդան Ղուկասյանի մոտ, ու վերջինս որոշել էր այն շրջանառության մեջ դնել, սակայն երեկ նա ևս կանչվել է նախագահական` տեղեկացվելու ԳՄ որոշման մասին:
Մնալո՞ւ է Վարդան Ղուկասյանը Շիրակի ՀՀԿ կառույցի ղեկավար և կատարելու ԳՄ որոշումը` պաշտպանել Սամվել Բալասանյանի թեկնածությունը, թերթի աղբյուրները լռում են:

Ինքը` Վարդան Ղուկասյանը, երեկ անկումային տրամադրության մեջ էր և թերթի հետ զրույցում ժխտել է, որ քիչ հետո հանդիպելու է նախագահի հետ: Ինչ վերաբերում է ԲՀԿ-ում Սամվել Բալասանյանից դժգոհությանը, ապա խնդիրն այն է, որ Բալասանյանը, ճիշտ է, հաղթել է մեծամասնականով, սակայն նրա ընտրատարածքի` Ախուրյանի գյուղերում համամասնականով հաղթել է ՀՀԿ-ն, ինչն էլ շարժել է Գագիկ Ծառուկյանի զայրույթը, ուստի ընտրություններից անմիջապես հետո կանչելով Մարտուն Գրիգորյանին`նա ասել էր, որ Մարտունն է առաջադրվելու քաղաքապետի թեկնածու:

Սակայն Ծառուկյանին շատ նուրբ ձևով խնամի Հովիկը հասկացրել է, որ` Գագո ջան, եթե դու չհամաձայնես Բալասանյանի թեկնածությանը, ՀՀԿ-ն միևնույն է, պաշտպանելու է նրան, բայց արդեն` որպես անկուսակցական թեկնածուի: Ուստի ավելի լավ է Սամվելը դուրս չգա ԲՀԿ-ից, միասին Սամվելին դարձնենք քաղաքապետ` համ քեզ լավ կլինի, համ` մեզ: Եվ խորհուրդը հարգվել է”:

 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ