28 Մարտի, Հինգշաբթի, 2024
KFC

Բանտերը չեն բավականացնելու այդ քանակի «ձուկ ու մուկ» տեղավորելու համար

images

«Մեկ Հայաստան» կուսակցության հիմնադիր Արթուր Ղազինյանը գրում է․

«Հայաստանում բոլորը բոլորին բանտ են տանում, մի մասը սպառնում է քրեական պատասխանատվությամբ, մյուս մասն արդեն ենթարկում է այդպիսի պատասխանատվության:

Դեռևս 2000-ականներից ընդդիմությունն իր նկատմամբ ապօրինի քրեական գործ հարուցող քննիչներին ու դատախազներին սպառնում էր մոտալուտ և անխուսափելի քրեական պատասխանատվությանբ:

Սակայն գալով իշխանության, այդ նույն քննիչներին ու դատախազներին հրահանգում են հարուցել նոր քրեական գործեր, բայց արդեն իրենց քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ:

Այսօրվա ընդդիմությունը ևս սպառնում է քննիչներին ու դատախազներին դատարանի առջև կանգնեցնելու, և ավելի քան վստահ եմ, այդ նույն քննիչներն ու դատախազները վաղը կօգտագործվեն և կծառայեն արդեն նախկին իշխանության ներկայացուցիչների նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու հրամանին:

Իսկ արդյունքում, իշխանության ուղղակի հրահանգով ապօրինի քրեական գործեր հարուցած, մարդկանց նկատմամբ քրեական հետապնդում հարուցած և նրանց վարկաբեկած սուբյեկտները կմնան անպատիժ՝ քանի դեռ Հայաստանում կլինի հրահանգով քրեական գործ հարուցելու, կեղծ և շինծու մեղադրանքներով հանրային գործիչներին վարկաբեկելու քաղաքական պատվեր և այդ պատվերը կատարել պատրաստ քննիչներ ու դատախազներ:

Դե իսկ «դռների տակ վնգստացող» դատավորներին չենք մոռացել, բայց միշտ հիշեք, որ այդ միտքն արտաբերելու բացառիկ իրավունքը պատկանում է Նիկոլ Փաշինյանին:

Մնացածին կալանավորում են . . .

Հ.Գ. Քանի որ «ոչ մի ձուկ և ոչ մի մուկ չի պլստալու», Հայաստանի բանտերը չեն բավականացնելու այդ քանակի «ձուկ ու մուկ» տեղավորելու համար, առաջարկում եմ հայտարարել ևս մեկ համահայկական համաներում, բանտերից դուրս թողել բոլոր իրական հանցագործներին և ազատել նոր տեղեր «ձկների ու մկների» համար:

Կամ կարելի է կառուցել նոր, լյուքս դասի, բարձրակարգ վճարովի բանտեր՝ խոշոր «ձկների ու մկների» համար»։

 

 

 

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ