23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Հիմա ի՞նչ վիրավորական բան կա, որ ես լրագրողներից մեկի մամային ճանաչում եմ, բայց պապային չեմ ճանաչում․ իշխանական պատգամավորի զավեշտը

Ընդունեք, որ դուք իմ հորը նույնպես չեք ճանաչում, բայց մորս բոլորը ճանաչում են։ Հիմա ի՞նչ վիրավորական բան կա, որ ես լրագրողներից մեկի մամային ճանաչում եմ, բայց պապային չեմ ճանաչում։ Ըտեղ վիրավորական բան կա՞: Լրագրողների հետ զրույցում այսօր ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը՝ անդրադառնալով Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանի հասցին գործընկերոջ հնչեցրած արտահայտությանը։

Պատգամավորի խոսքով, Անդրանիկ Քոչարյանի խոսքերի կոնտեքստն այնպես է ընկալել, որ այդտեղ վիրավորական որևէ արտահայտություն չկա:

Դիտարկմանը՝ այսինքն՝ նորմա՞լ է, որ Քոչարյանը Արփինե Հովհաննիսյանի հասցեին ասել է ՝ «Պետք է խոսի փաստերով, իսկ պայմանական կարող է տալ իր մայրիկի, իր անհայտ հայրիկի և մյուսների անունները»։

«Նայած՝ ինչ կոնտեքստում ենք դուք ուզում ներկայացնել։ Եթե կոնտեքստից ինչ-որ բառ հանեք, կարա վիրավորական տեսք ունենա։ Անձամբ ես չեմ կարծում, որ պարոն Քոչարյանը որևէ մեկին նման վիրավորանք հնչեցնի։ Մարդն ուզում է հասկանա՝ որտեղից Արփինե Հովհաննիսյանի ֆիանանսական միջոցները։ Որովհետև մամային ճանաչում ենք, նոտար է աշխատել, պապային չենք ճանաչում, ուզում ենք իմանանք՝ էդ ֆիանանսական միջոցները որդուց ա էկել»,- ասաց Բաղդասարյանը։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ