20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Վլադիմիր Պուտինը Երեւանում է մի քանի ժամով

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ժամանեց Հայաստան՝ մասնակցելու բարձրագույն եվրասիական տնտեսական խորհրդի հերթական նիստին:

ՌԴ նախագահին դիմավորեցին փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը եւ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչաևյանը: ՌԴ նախագահն ուղևորվում է ՀՀ նախագահի նստավայր, որտեղ մեկնարկում է նիստը։ Այցը ունի աշխատանքային բնույթ, Պուտինը կհանդիպի Հասան Ռոհանիի և Նիկոլ Փաշինյանի հետ։ 

Մյուս երկրների ղեկավարները Հայաստան էին ժամանել սեպտեմբերի 30-ին, Սինգապուրի վարչապետը՝ ավելի վաղ։ 

 Նիստին մասնակցում են ԵՏՄ անդամ պետությունների ղեկավարները՝ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանը։

Ընդլայնված կազմով նիստին մասնակցում են նաև Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը, Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանին և Սինգապուրի Հանրապետության վարչապետ Լի Սյան Լունը՝ որպես պետությունների հրավիրյալ ղեկավարներ։ Նրանք դիտորդ են և հրավիրյալ։

Սա Պուտինի 7-րդ այցն է Հայաստան, վերջին անգամ նա Հայաստանում է եղել 2016 թվականին։ Պուտինը Երեւանում կլինի մի քանի ժամ:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ