19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Սա Նիկոլի «նոր» Հայաստանն է, եւ վե՛րջ…

Ինչքան հասկացա, ՍԴ որոշումն արհամարհելով` Ռոբերտ Քոչարյանին փակի տակ պահելու վարչապետական հրովարտակը հլու-հնազանդ կատարած դատավորին` տիկին Դանիբեկյանին, ոչ մեկը մատով ձեռք չի տվել, չի սպառնացել, չի քաշքշել, ինչպես ժամանակին ՍԴ դատավոր Ալվինա Գյուլումյանին կամ թոռների հետ Ազատության հրապարակում զբոսնող Հրանտ Մարգարյանին էին քաշքշում ու ահաբեկում. ընդամենը հետեւից գնացել ու փորձել են իր, «վերեւինների» քիմքին ոչ հաճո հարցեր տալ։

Օպերատիվությունը, որով ոստիկանությունը վնասազերծեց «հանցագործին»` ни отходя от кассы բռնեց ու բերման ենթարկեց, իշխանական քարոզիչների` «միջադեպի» շուրջ տաք հետքերով բարձրացրած հիստերիան եւ աղիողորմ լացուկոծը, «պատկան մարմինների», հատկապես ԲԴԽ-ի կայծակնային արձագանքը, ընդամենը հաստատում են «օրինաչափությունը». մեզանում կան պետության կողմից պաշտպանված` թավշյահեղափոխական գծի մեջ հարմարավետ տեղավորված օբյեկտներ եւ սուբյեկտներ, որոնց կողքով չի կարելի անցնել, նույնիսկ` մտովի, եւ կան Նիկոլի «վնգստացող արդարադատությանը», ճչացող կամայականություններին եւ երկակի ստանդարտներին «չէ» ասող «երկրորդ սորտի» քաղաքացիներ, որոնց կարելի է վիրավորել, այդ թվում` ֆիզիկապես, սպառնալ, հայհոյել, նույնիսկ հասցնել ինքնասպանության, ու մնալ անպատիժ։
Սա Նիկոլի «նոր» Հայաստանն է, եւ վե՛րջ…

Լիլիթ Պողոսյան

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ