19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

«Օրենքով գողերը» պատրաստվում են դիմակայել նոր օրենքին. հունից դուրս են եկել հատկապես «զոն նայողները». Իրավունք

Այսպես կոչված՝ գողականներին, «օրենքով գողերին» պատասխանատվության կանչելու նախագիծը քաոս է առաջացրել կալանավայրերում:

Ըստ տարածված տեղեկությունների, կալանավայրերում նոր բունտեր են հասունանալու: «Չար լեզուրները» այդ կապակցությամբ խոսում են, որ վերը նշված օրինագիծը հունից հանել է հատկապես «զոն նայողներին», որոնց «օդերը» կփակվեն այդ օրինագծի ընդունումից հետո:

Զուգահեռաբար, կան նաեւ խոսակցություններ, որ նախապատրաստվում են նաեւ «օրենքով գողերը»: Այսինքն, եթե որոշեն նրանց պատասխանատվության ենթարկել միայն նրա համար, որ կոչվում են «օրենքով գող», ապա այն ողջ քրեական համակարգը, որն ինչ-որ չափով դեռ նրանց կողմից կարգավորվում է՝ պահվելով որոշակի բալանսի մեջ, ամեն մի ներքին վերահսկողությունից բաց կթողնվի:

Իսկ դա խոստանում է հանցագործությունների մի այնպիսի աճ, որ իրավապահները հազիվ թե տակից դուրս գան, եւ վերջում էլի դիմելու են «օրենքով գողերին»՝ բալանսը վերականգնելու համար:

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում: 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ