29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Փաշինյանը 88 պատգամավորներին բերել է ԱԺ, ձեռքերից վերցրել անձնագրերը և ստիպում է անել այն, ինչ ինքը կասի. «Այլընտրանքային նախագծեր խումբ»

AJ

Հայաստանի նորագույն պատմության սկիզբը համարվում է արդեն հեռավոր թվացող 88-ի շարժումը։ Այդ նույն պատմության ամենաբեկումնային պահը կարող է դառնալ այսօրվա 88-ի անշարժությունը։ Խոսքը ԱԺ «Իմ քայլի» մեծամասնության, 88 հոգանոց ֆրակցիայի մասին է։ Այն, հիմնականում կազմված լինելով պարկեշտ, սկզբունքային և անփորձ դեմքերից, ունի բոլոր հնարավորությունները՝ դառնալու երկրին զարգացման նոր տեմպ տվող խումբ, մյուս կողմից՝ կա իրական հնարավորություն՝ դառնալու պետությանը մեծագույն վնաս պատճառած քաղաքական միավորը։

Ըստ էության, գործ ունենք քաղաքական աննախադեպ ծավալների թրաֆիքինգի հետ։ Փաշինյանը նրանց բերել է ԱԺ, հետո, պարզ ասած, ձեռքներից վերցրել է անձնագրերը և հիմա ստիպում է անել այն, ինչ ինքը կասի։ Ուրիշ ոչինչ։ 88-ի մի մասի համար այս իրականությունն ընդունելի է, որովհետև նրանք չեն պատկերացնում «կյանք առանց Փաշինյանի» իրականությունը։ Բայց 88-ի մի զգալի հատվածի համար սա խորթ խաղի կանոն է, իսկ ավելի պարզ՝ անընդունելի և լուծում պահանջող։

Այդ մարդիկ մինչև ԱԺ-ում հայտնվելն ունեցել են իրենց տեսակետները, սկզբունքները, միջավայրերը և օրգանապես չեն կարողանում հանդուրժել հեղափոխությունից մեկ տարի անց իրենց առաջարկվող բացառապես թրաֆիքինգի զոհի կարգավիճակը։

Նրանք շատ լավ հասկանում են, եթե այսօր հանդուրժեն Փաշինյանի վիրավորանքները, գոռգոռոցները, սեփական կարծիք չունենալու պահանջները, ապա վաղն արդեն, կոտրված և ոչ մեկին պետք չլինելով, ստիպված են լինելու կատարել ամենասահմռկեցուցիչ ու անպատվաբեր քվեարկությունները։

Բայց իրավիճակը բարդանում է նաև այլ պատճառով։ Եթե շարունակենք դասական թրաֆիքինգի հետ համեմատությունը, ապա Դուբայում անձնագիրը խլված Փառանձեմի նման, որը չունի բողոքելու, դիմելու, փախչելու տեղ (և հենց սա է ամենավտանգավորը թրաֆիքինգում) այսօրվա «Իմ քայլի» 88-ից շատերը նույնպես չեն տեսնում՝ «ո՞ւր գնալ» հարցի պատասխանը։

Այդ մարդկանց չի առաջարկվում այլընտրանք, իսկ քաղաքական տարբեր ճամբարներից հնչող արտահերթ խորհրդարանական ընտրությունների գաղափարը միայն ու միայն այս 88-ին դրդում է համակերպվել քաղաքական թրաֆիքինգի վիճակին։ Շատ պարզ՝ այս մարդիկ չեն ուզում մեկ օրում հայտնվել անգործ։

Խնդիրը շատ հստակ է. ԱԺ մեծամասնության 88-ի մեջ կան զգալի թվով պարկեշտ և սկզբունքային մարդիկ, որոնք շատ լավ հասկանում են այսօրվա ռիսկերը, հասկանում են, թե ուր է տանում այս ամենը, և չեն ուզում իրենց վրա վերցնել պատմական տապալումները, արյունը, և մյուս խելահեղ սցենարների պատասխանատվությունը։

Հետևաբար պետք է այդ մարդկանց տալ այլընտրանքի հնարավորություն։ Պետք է այդ մարդկանց ցույց տալ, որ հնարավոր է այլ ձևաչափերով իսկապես աշխատել ու կյանքի կոչել 2018-ին փողոց դուրս եկած ժողովրդի պահանջները և կարգախոսները՝ արդարություն, առաջընթաց, համերաշխություն։

Մարինե Սուքիասյան

«Այլընտրանքային նախագծեր խումբ»

 

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ