25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Հարգելի Սերժ Թանկյան, խնդրում եմ ինձ բացատրել, թե երկու Ռոբերտներից ո՞վ է իսկական հայը և ՀՀ հպարտ քաղաքացին… Նարեկ Մալյան

Նարեկ Մալյանն իր էջում գրում է. 

«Հարգելի Սերժ Թանկյան, առաջին լուսանկարում ՀՀ քաղաքացի Ռոբերտ Դավթյանը Նյու Յորքի Սուրբ Վարդան եկեղեցում հարց է տալիս ՀՀ վարչապետ Փաշինյանին: Ռոբերտը Հայաստանի Հանրապետության փողերով մեկնել է ԱՄՆ, Բոստոն ուսանելու: Հատուկ Ռոբերտի համար կառավարության որոշում կա, որով Ռոբերտի բանակում ծառայությունը փոխարինվել է 2 տարվա աշխատանքով:

Ռոբերտին ՀՀ բյուջեից հատկացված փողերի միակ պայմանը եղել է այն, որ նա մեր փողերով ԱՄՆ-ում ուսանելուց հետո վերադառնա Հայաստան և գոնե ՀՀ բանակում ծառայության փոխարեն երկու տարի աշխատի Հայաստանում: Ռոբերտ Դավթյանը ճարպիկ տղա է: Նա ավարտելուց հետո քցել է Հայաստանի Հանրապետությանը և չի վերադարձել: Ավելին` Ռոբերտը ըստ էության արդեն քրեական հետախուզման մեջ պետք է լիներ պարտադիր զին ծառայությունից խուսափելու հոդվածով, սակայն ինչպես տեսնում եք նա ազատորեն հանդիպում և հարցեր է տալիս ՀՀ վարչապետին:

70898965_2887479854613560_5710554161318199296_n

Մյուս լուսանկարում ՀՀ քաղաքացի Ռոբերտ Աբաջյանն է, ով չփախավ ԱՄՆ, մնաց մեր երկրում, ծառայեց բանակում ու զոհվեց մեր երկրի սահմանները պաշտպանելիս:

Խնդրում եմ ինձ բացատրել, թե երկու Ռոբերտներից ո՞վ է իսկական հայը և ՀՀ հպարտ քաղաքացին…»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ