29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Նորվեգիայում տեղի ունեցած կրկնակի ահաբեկչությունից մեկ տարի է անցել /վիդեո/

image_4336

Նախօրեին` հուլիսի 22-ին, Նորվեգիայում  հիշել են մեկ տարի առաջ մայրաքաղաք Օսլոյում եւ Ուտոյա կղզում տեղի ունեցած կրկնակի ահաբեկչության զոհերին, երբ զոհվեց 77 մարդ, վիրավորվեց` 242-ը:

Նորվեգիայի վարչապետ Յենս Ստոլտենբերգը ծաղկեպսակ է դրել ահաբեկչության վայրում`  Օսլոյի կառավարական թաղամասում, որտեղ 8  մարդ էր զոհվել, այնուհետեւ վարչապետը մեկնել է Ուտոյա, որտեղ զոհվել էին երիտասարդական ճամբարում 69 հանգստացողները: Այնտեղ են այցելել նաեւ հարյուրավոր մարդիկ, այդ թվում` զոհվածների հարազատները: Ստոլտենբերգը լռության րոպե է հայտարարել կղզում:

Կրկնակի ահաբեկչություն կատարած ուլտրաաջ արմատական Անդերս Բրեյվիկին երկարաժամկետ ազատազրկում է  սպասվում, եթե նրան մեղսունակ ճանաչեն: Հակառակ դեպքում Բրեյվիկին կուղարկեն բուժման հոգեբուժական կլինիկայում: Դատարանի որոշումը կհրապարակվի օգոստոսի 24-ին:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ