18 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

«Բանակից փախածը խոսում է ուսադիրներից եւ սպայի պատվից». Արմեն Աշոտյանը՝ Նիկոլ Փաշինյանին

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Նիկոլի ասուլիսը Լոսում զավեշտապատում է։

Բանակից փախածը խոսում է ուսադիրներից եւ սպայի պատվից։ Վանեցյանն աչքիս լույսը չէ, իրեն հրապարակայնորեն տրված 5 հարցիս պատասխանը դեռ պետք է տա ու անցնի քավարանի միջով, եթե ուզում է ինչ-որ քաղաքական ապագա ունենա։

Չասեք, թե ես չեմ ծառայել. ինչպես ամիսներ առաջ, այդպես էլ հիմա առաջարկում եմ ԱԺ քննիչ հանձնաժողով ստեղծել եւ պարզել նախկին եւ ներկա բոլոր պաշտոնյաների բանակում չծառայելու հիմքերը։ Ու սկսեք հենց ինձանից, իսկ երկրորդը պիտի լինի Նիկոլը։

Ինչպես ասում են, եթե դու փոքր ժամանակ թռել ես բանակից, իսկ հիմա կարաս բանակի Գերագույն դառնաս, մեկ է. դու փոքր ժամանակ թռել ես բանակից։

Մնացած բլթոցների մասին՝ վաղը»։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ