19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Եթե դու սահմանադրական կարգը տապալելու մեղադրանքով Ռոբերտ Քոչարյանին ես կանչում, ո՞ւր մնաց Լևոն Տեր-Պետրոսյանը

«Մենք, 1.5 տարի է՝ ապրում ենք մերժված ռեժիմի՝ ապօրինի, խախտումներով ընդունված Սահմանադրության պայմաններում, ու սա առաջնային հարց դարձնելու փոխարեն՝ նույնիսկ 10-րդականը չէ»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը:

Ինչ վերաբերում է Սահմանադրական դատարանի շուրջ ծավալվող գործողություններին՝ նա նկատեց.

«Երբ իշխանության, այն էլ՝ անկատար տարանջատված ճյուղերից որևէ մեկը փորձում է միջամտել մյուս ճյուղի ներքին գործերին, կարգավիճակին, դա համարում եմ վտանգավոր: Իշխանության մրցակցող ճյուղերը պետք է նաև հավասարակշռված լինեն, շատ էլ, որ խորհրդարանը բոլորի համար է օրենքներ գրում: Սա հավասարազոր է նրան, որ ՍԴ-ն էլ որոշի, որ ԱԺ նախագահն իր տեղում չէ, նրա փոխարեն պետք է լինի մեկ ուրիշը, որովհետև նա այսինչ օրն այսպիսի արտահայտություն է արել»:

Անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռ.Քոչարյանի գործին՝ Պ. Հայրիկյանն ասաց. «Եթե դու սահմանադրական կարգը տապալելու մեղադրանքով Ռոբերտ Քոչարյանին ես կանչում, ո՞ւր մնաց Լևոն Տեր-Պետրոսյանը: 1996թ. Վանո Սիրադեղյանն ասում է՝ Լևոն Տեր-Պետրոսյանը պատրաստ չէր երկրորդ փուլին, դրա համար մենք առաջին փուլով ավարտեցինք: Սա պետական հեղաշրջում, իշխանության զավթում էր: Այս ի՞նչ ընտրովի մոտեցում է: Կարևոր է իրավահավասարության պահպանումը»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ