19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Փաշինյանի «կինդեր սյուրպրիզ» ԱԱԾ-ն երկունքում է: Ո՞ւմ կուլ կտա «վիշապը», որի մանկաբարձը վարչապետն է

Մամուլը գրում է, որ վարչապետին մոտ կանգնած աղբյուրների փոխանցմամբ՝  իշխանությունը խիստ մտահոգված է Վանեցյանի մտադրությունից՝ մտնել քաղաքական դաշտ: Ընդ որում, կրկնակի վտանգավոր են համարում այն հանգամանքը, որ իրենց իսկ կողմից պատվիրված հարցումների տվյալներով Փաշինյանի վարկանիշը ավելի ցածր է քան Վանեցյանինը: 

Փաշինյանը իր թիմին հորդորել է քարոզարշավ սկսել Վանեցյանի դեմ: Կառավարական շրջանակներից տեղեկատվական դաշտ է նետվում ԱԱԾ նախկին պետի եւ «նախինների» պայմանավորվածությունների մասին դեդեկտիվներ, Վանեցյանի հոր հետ կապված ինչ-որ «մութ» պատմություններ: 

Սրան զուգահեռ ԱԱԾ պաշտոնական կայքէջից հեռացնում են նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հրաժարականի մասին սկանդալային հայտարարությունը, որը վարչապետի թիմում շոկ է առաջացրել: Հիշեցնենք, Վանեցյանը ուղիղ քննադատել էր վարչապետին եւ ցանկություն էր հայտնել, որպեսզի իր հրաժարականի քայլը «Կանգ առ»-ի սթափեցնող քայլ լինի, ինչը որակվեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված բաց տեքստ եւ նախազգուշացում: Փաշինյանը երեկ գիշեր ֆեյսբուքյան գրառմամբ նկատել է, որ ԱԱԾ-ն համակարգ է, այլ ոչ թե անձ:

Հ.Գ. Արդյո՞ք մահացել է ՀՀ ԱԱԾ-ն որպես համակարգ, իսկ Փաշինյանի «կինդեր սյուրպրիզ» ԱԱԾ-ն երկունքի մեջ է: Այն քաղաքական մահակ կլինի ընդդեմ յուրաքանչյուր այլակարծության եւ ընդդիմախոսների, ընդդեմ բոլոր նրանց, ովքեր կհամարձակվեն քաղաքական հայտ ներկայացնել գործող իշխանության դեմ: Միայն թե հարց է՝ ո՞ւմ է կուլ տալու «վիշապը», որի մանկաբարձը վարչապետն է: Գուցե հենց Նիկոլ Փաշինյանին եւ հեղափոխության զավակներին,ինչպես ասենք՝ Դավիթ Սանասարյանին: 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ