25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

«Իմ քայլից» շատերը նոր տերեր են փնտրում: Փաշինյանը կզրկվի՞ ԱԺ հենարանից. Իրատես

«Իմ քայլը» խմբակցությունը Նիկոլ Փաշինյանի զայրույթն է առաջացնում արդեն։ Մենք գրել էինք, որ պայթյուններն անխուսափելի են, երեկվա իր ասուլիսում Փաշինյանը չբացառեց խորհրդարանը ցրելու հեռանկարը՝ ամեն ինչ հնարավոր համարելով։

Ի դեպ, թերթի տեղեկություններով, այս հայտարարությունը որոշ իմքայլականների շրջանում բուռն քննարկման հարց է դարձել։ Ոմանք, իրենց գլխի գալիքը կանխազգալով, արդեն վաղուց են նոր տերեր փնտրում (Փաշինյանը բաց տեքստով մի քանի անգամ խմբակցության նիստերի ժամանակ ասել է, որ եթե հակասությունները հասնեն գագաթնակետին, կմտածի նոր խորհրդարան ձևավորելու մասին)։

Սակայն փաստն այն է, որ եթե վաղը Փաշինյանը որոշի արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնել, չի կարող ունենալ այսպիսի մեծամասնություն, կզրկվի խորհրդարանական հենարանից, որքան էլ այն այսօր բզկտված է ու անմիաբան:

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ