20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Էկոնոմիկայում ամեն ինչ լավ է. էկոնոմիկայի նախարարը բարձր տրամադրություն ունի

ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը այսօրվա ասուլիսին ներկայացել էր բարձր տրամադրությամբ, ու իր բոլոր 5 տեղակալների հետ: Պատճառը 2012 թ. առաջին կիսամյակի 7.8 % տնտեսական ակտիվությունն է` 2008 թվականից հետո սա տնտեսության ամենաբարձր աճն է:

Ընդ որում` արդյունաբերության աճը 13 % է, գյուղատնտեսությանը` 8.1%, ծառայությունների ոլորտինը` 10%-ից բարձր: Միայն շինարարությունն է “կաղում”` անկումը 6.7% է, բայց դա էկոնոմիկայի նախարարի տրամադրությունը չէր փչացրել:

Ավելին` նախարարը խոստացավ, որ մինչեւ տարեւերջ տնտեսության բարձր աճը կպահպանվի: Այսինքն` ՀՀ նախագահի “հանձնարարած” 7% տարեկան աճը կարող է նաեւ գերազանցվել:

Նախարարը նաեւ մի քանի այլ խոստումներ էլ տվեց` Հայաստան կմտնեն մի քանի հյուրանոցային բրենդներ, ազատ տնտեսական գոտիները կսկսեն աշխատել, մի քանի գործարաններ կբացվեն, փոքր բիզնեսը լավ պայմաններով վարկեր կստանա եւ ալն; Եւ վերջապես` սկսել է գործել արտահանման ուղղված արդյունաբերական ռազմավարությունը, ու նախարարը հույս ունի, որ արտահանման 13% աճի տեմպը կպահպանվի ողջ տարվա ընթացքում:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ