25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Չգիտեմ՝ ինչի մասին է խոսում պարոն Սեֆիլյանը. Լիլիթ Մակունց

Դա տվյալ կուսակցության տեսակետն է, լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն՝ անդրադառնալով Ժիրայր Սեֆիլյանի հայտարարությանն այն մասին, որ հնարավոր են արտահերթ խորհրդարանական ընտրություններ:

Նշենք, որ «Սասնա Ծռեր» կուսակցության ղեկավար Ժիրայր Սեֆիլյանը «Ազատության» հետ զրույցում ավելի վաղ հայտնել էր, որ եթե ֆորս-մաժորներ չլինեն, եկող տարի կարող են արտահերթ ընտրություններ անցկացվել։

«Ես չեմ կարողանում հասկանալ, թե որն է տրամաբանական կապը՝ որպես իրավական պետություն գործելով, միաժամանակ հաշվի առնելով բնակչության և բնապահպանական խնդիներն, այս սկզբուքնով առաջ շարժվելու և արտահերթ խորհրդարանական ընտրություններ քնարկելու», – ասաց Մակունցը:

Դիտարկմանն՝ ի՞նչ նկատի ունի Սեֆիլյանը, երբ  պնդում է, որ խորհրդարանի կազմի վրա հատուկ ծառայություններ ազդեցություն ունեն և կարող են մեծամասնություն ձևավորվել Փաշինյանին պաշտոնանկ անելու համար՝ Մակունցն ասաց.

«Եթե խոսքը մեր վրա ազդեցության մասին է, չգիտեմ՝ ինչի մասին է խոսում պարոն Սեֆիլյանը, որովհետև նման բան չկա: Եթե խոսքը ոչ «Իմ քայլի» տիրույթում եղած ազդեցության մասին է, եթե այդտեղ կա հանցակազմ կամ որևէ նման բան, այդ թվում՝ նաև ազգային անվտանգության սպառնացող բան կա, ապա պարոն Սեֆիլյանն այդ մասին պիտի տեղեկացնի պատկան մարմիններին»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ