25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Հանուն հայրենիքի բանկոմատ թալանող Ծռերը … Սորոսի Չուքազսյանի Ծռերը…

«Ադեկվադ» նախաձեռնության համահիմնադիր Արթուր Դանիելյանը գրում է․

«Բա չիմացաք Սասնա Ծռերը գեներալ Վիտալի Բալասանյանին անվանել են «հինգերորդ շարասյան խոսափող»: Սասնա Ծռերը!!!! Ծռերը ինչ-որ մեկին «կապել» են հինգերորդ շարասյան հետ: Ծռերը… Սորոսի Չուքազսյանի Ծռերը… հանուն հայրենիքի բանկոմատ թալանող Ծռերը… 800 հեկտարը «ազատագրած» պրծած Ծռերը… ոչմիթիզական Ծռերը, որոնց ցուցակի երկրորդ համարը կոնկրետ գյուղեր հանձնել առաջարկող Ստեփան Գրիգորյանն է… իբր Ստամբուլյանին ընդդիմացող բայց Սվիտալսկուն ամեն առիթով հաճոյախոսող ու զորակցող Ծռերը… ահաբեկչությունը քարոզող Ծռերը…

Մնում ա Գրիգոր Երիցյանը քաղաքացիներին կոչ անի, որ տղավարի պահեն իրենց: Նիկոլը բոլորին կոչ անի զերծ մնալ անպատասխանատու վարքից: Լենա Նազարյանը հորդորի քաղաքական գործիչներին սկզբունքայնություն դրսևորել: ՊՈԱԿ-ի աշխատողներ հորդորեն ֆեյսբուքյան օգտատերերին զերծ մնալ սեռական բնույթի հայհոյանքներից: Աղանդավորները սեր խոստովանեն ՀԱԵ Կաթողիկոսին ու դատապարտեն Իսրայելին: Պատգամավոր Հայկ Սարգսյանը ողջախոհության կոչեր անի: Օսիպյանն էլ համազգեստի պատվի մասին խոսա: Ու տենց…»

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ