29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

“Ի՞նչ է` ավելի լավ կլիներ, եթե Ղարաբաղում ռազմական բռնապետություն լինե՞ր”. Մ. Ալեքսանդրով

image_4306

Ռուս քաղաքագետ Միխայիլ Ալեքսանդրովը այսօր` հուլիսի 23-ին կայացած լրագրողների հետ հանդիպմանը խոսեց ԼՂՀ ընտրությունների եւ Արեւմուտքի արձագանքի մասին: Նրա կարծիքով` հենց միջազգային արձագանքի գործոնն էլ կազդի ներքաղաքական իրավիճակի վրա:

Քաղաքագետը նախ իր զարմանքը հայտնեց “ընտրություններն օրինական չեն” արտահայտության վրա, քանի որ ինքը, լինելով դիտորդ ԼՂՀ նախագահական ընտրություններին, փաստում է, որ դրանք անցկացվել են ժողովրդավար, արդար եւ թափանցիկ եւ մեղադրել, թե ղարաբաղյան իշխանություններն անօրինական են, հնարավոր չէ: “Ի՞նչ է` ավելի լավ կլիներ, եթե Ղարաբաղում ռազմական  բռնապետություն լինե՞ր”,-զարմանքով նշում է Ալեքսանդրովը` հավելելով, որ գուցե Արեւմուտքին հենց դա էլ անհրաժեշտ է, որպեսզի կարողանա գահընկեց անել իշխանություններին:

Քաղաքագետը նշեց, որ ընտրությունները օրինական չեն միայն Ադրբեջանի եւ Արեւմուտքի գնահատմամբ: Նա համոզմունք հայտնեց, որ եթե Արեւմուտքը հանդես է գալիս այս դիրքորոշմամբ, ուրեմն պարզապես պաշտպանում է Ադրբեջանի դիրքորոշումը:

Ալեքսանդրովը նկատեց, որ նման ընտրություններից հետո, երբ կա ժողովրդի կողմից ընտրված ներկայացուցիչ, ավելի հեշտ է բանակցել: Իրեն շփոթության մեջ է գցում այն փաստը, որ ընտրությունները վնասում են բանակցային գործընթացին: Բանախոսի կածիքով` եթե ինքնորոշման սկզբունքն առաջնային է, ապա Ղարաբաղի անկախությունը պետք է ճանաչվի միջազգային հանրության կողմից:

 

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ