26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

«Մեր երկրում կարևոր չի, թե ով ինչ է ասում». Հայկ Մամիջանյան

ՀՀԿ ԵԿ ղեկավար Հայկ Մամիջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հիշում եք մեր քաղաքապետի…. էէէէ Կարգին Հաղորդման այն սկետչը, որտեղ կալանավոր-պաշտոնյան կնոջը հարցնում է «փաստաբանը` հեչ, դու ինձ ասա շենքում ի՞նչ են խոսում»…

Մեր երկրում կարևոր չի, թե ով ինչ է ասում` էական է, թե «ընդդիմադիր» Լուսավոր Հայաստանի պատգամավորները ում ձերբակալության սպասումներն են ստեղծում կառավարության համար:

Հիշենք, թե Գագիկ Խաչատրյանի (որի մեղավոր լինելը/չլինելը իրավապահների ու դատարանի գործն է, որը այս թեմայի հետ կապ չունի) ձերբակալությունը ոնց էին «քարոզում» Էդմոն Մարուքյանը, Արման Բաբաջանյանը և այլոք: 

Շատ բան էի տեսել, բայց, որ պառլամենտական «ընդդիմությունը» այսպես ափաշքյարա սպասարկի կառավարության շահերը…

Հիմա ասածս ինչ ա:  Լուսավորում ինչ են խոսո՞ւմ:  Հաջորդը ո՞վ է:
#мысливслух»

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ