16 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Հրավերներ էին ուղարկվել միջազգային այլ ընկերությունների, որպեսզի նրանք ևս մասնակցեն մրցույթին. Ամուլսարի գործով քննչական խմբի ղեկավար

2018 թվականի հուլիսի 20-ին Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ՔՕ 282 հոդվածի հատկանիշներով հարուցվել էր Ամուլսարի ոսկեբեր քվարցիտային հանքավայրի շահագործման հետ կապված քրեական գործ՝ շրջակա միջավայրի աղտոտման վերաբերյալ տեղեկությունները պաշտոնատար անձանց կողմից թաքցնելու առերևույթ դեպքի առթիվ։

Քրեական գործի հարուցումից անմիջապես հետո վարւյթ իրականացնղ մարմինը ձեռնարկել էր դատավարական և քննչական գործողություններ՝ պարզելու առերևույթ հանցագործության առկայությունը կամ բացակայությունը, այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Ամուլսարի գործով քննչական խմբի ղեկավար Յուրա Իվանյանը։

«Քննության ընթացքում անհրաժեշտություն առաջացավ նշանակելու համալիր փորձաքննություն։ Փորձաքննության կատարումը հանձնարարվեց ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո ՊՈԱԿ-ին»։ Հայտարարվեց նաև միջազգային մրցույթ, մրցութային հանձնաժողովը նախապատվությունը տվեց «Էլարդ» ընկերությունը։ Հայաստանը դեռևս 2017 թվականից Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության անդամ է և խորհրդակցության համար դիմել է այդ ընկերությանը։ Վերջիններս երաշխավորել էին «Էլարդ» ընկերությանը», – հիշեցրեց ՔԿ պաշտոնյան։

Յուրա Իվանյանը միաժամանակ հիշեցրեց, որ հրավերներ են ուղարկվել միջազգային այլ ընկերությունների, որպեսզի վերջիններս ևս մասնակցեն մրցույթին։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ