19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ամուլսարը թող աշխատի, տնտեսության համար լավ ա, մենք պատերազմող երկիր ենք, բյուջե փող պիտի մտնի. գորայքցիները՝ վարչապետին

ՀՀ վարչապետ Նիոկոլ Փաշինյանը Ջերմուկ կատարած այցի շրջանակում շրջում է նաև հարակից համայնքներով։ Նա այս պահին Գորայքում է և ընթացքում ծանոթանում է համայնքի խնդիրներին։ Վարչապետին ներկայացնում էին նաև համայնքի մյուս խնդիրները, որոնք կապված չէին Ամուլսարի հանքի շահագործման հետ։

 

Նա այցելեց «Լիդիան»-ի լաբորատորիա, որտեղ էլ տեղի քիմիկոսը նրան բացատրեց ջրի մաքրման մեխանիզմները։

Այնուհետև վարչապետ Փաշինյանը հարցուպատասխանի ձևաչափով խոսեց գորայքցիների հետ։ Նրանից մեկն ասաց, որ Ամուլսարի շահագործման հետ կապված իրենց համայնքը չի դժգոհում, ավելին՝ ցանկանում են, որ շահագործվի։

«Թող աշխատի, տնտեսության համար լավա, մենք պատերազմող երկիր են, բյուջե փող պիտի մտնի։ Մենք երիտասարդներ ենք ու աշխատանք է հարկավոր, եթե բնապահպանական ռիսկերը կառավարելի է, թող աշխատի, ի՞նչ է, թողնենք գնա՞նք այս երկրից»,-ասաց գյուղացիներից մեկը:

Բնակիչներից մյուսն էլ ասաց, թե «Լիդիան Արմենիան» այն միակ ընկերությունն է, որը մինչ հանքի ստեղծման աշխատանքները հորդորել է տարածքն ուսումնասիրել ու գտնել պատմամշակութային արժեքները, եթե այդպիսիք կան։

Գորայքի մյուս բնակիչն էլ նկատեց, որ Ամուլսարում չեն աշխատել իրենց գյուղի խելացի ու բուհ ավարտած մարդիկ․ «Մեր գյուղից մի 30 հոգի աշխատել է, բայց հիմնականում լապատկի գործ անող մարդիկ, մնացածը բերված էին Երևանից, Էջմիածնից։ Էս գյուղերից մի ղեկավար չկա, սաղ լապատկի գործ անող են, լավագույն դեպքում վարորդ»,- շարունակեց նա։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ