24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Մանկատան աղջիկներին տանում են Թուրքիա. Առավոտ

“Առավոտ”-ի ընթերցողները  ահազանգել են, որ Գավառի մանկատան աղջիկ սաներին տանում են Թուրքիա: Թերթի թղթակցի հետ զրույցում տնօրեն Նիկոլայ Նալբանդյանը չհերքեց լուրը:

“ Նա հավելեց, որ մեկնողների խմբում ոչ միայն աղջիկներ, այլեւ տղաներ կան, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ու մանկատան ղեկավարության ներկայացուցիչներ: Նրա ասելով, “թուրքական” միջոցառումը հետեւյալ բնույթի է. “Դա, այսպես ասած, մշակութային միջոցառում է եւ հանգստանալու միջոցառում: Երեւի մի 10 օրով է, ժամկետները դեռ ճշտված չեն, մեկնելու են 12-ից բարձր տարիքի երեխաներ”:

 

Տնօրենը խոստովանեց, որ լուրը լայն ռեզոնանս է ստացել, եղել են մարդիկ, որ 1-02 են զանգել ու անգամ ոստիկանությունից մարդիկ են եկել՝ մեկնող երեխաների տվյալներն ու ցուցակները ստուգելու: Նալբանդյանը վստահեցրեց, որ հրավերը Պոլսո պատրիարքարանից է, հայ-շվեդական մի կազմակերպության ֆինանսավորմամբ. “Ուղղակի ցինիզմը այն աստիճանի է հասել, որ ինչ ասես չեն ասում: Ի՞նչ վատ բան կա դրա մեջ, որ 30 երեխա շրջագայելու է Արեւմտյան Հայաստանում՝ Կարս, Անի, Սուրբ Խաչ եկեղեցի, Եղիշե Չարենցի տուն, մեր պապենական հողերը”:

 

Նա ասաց նաեւ, որ նախորդ տարիներին էլ Գավառի երեխաներին տարել են Գերմանիա, Հոլանդիա, ԱՄՆ, Ֆրանսիա: “Պատրիարքն է հրավիրել, մերժե՞նք հայոց պատրիարքին…Ի դեպ, բոլորը, այդ թվում մարզի ոստիկանությունը ինձ լավ ճանաչում են, գիտեն, որ այլ բան չեմ անի”,-գրում է թերթը:

 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ