23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Ստամբուլյան կոնվենցիան վավերացնելու փորձ անելու դեպքում խոստանում եմ, որ իշխանությունդ կորցնելու ես. կո Նիկոլ Փաշինյանին

Կոչ, հորդոր, եթե կուզեք` նախազգուշացում Նիկոլ Փաշինյանին, ֆեյսբուքյան իր էջում նման վերնագրով գրառում է կատարել «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը:

«Պարոն Փաշինյան, ներկայումս դուք լուրջ ներքաղաքական խնդիրների առաջ եք կանգնած: Ձեր թիմում ունեք պառակտման և դրա հետևանքով իշխանությունը կորցնելու լուրջ վտանգ: Լավ գիտեք, թե իշխանությունը կորցնելուց հետո որտեղ եք հայտնվելու և թե ինչ երկար ժամկետով: Չնայած դուք էլ լավ գիտեք, որ իշխանությունը կորցնելը ժամանակի հարց է Ձեր պարագայում, այնուամենայնիվ, հնարավորություն ունեք այդքան անցանկալի իրավիճակը առժամանակ առկախելու: Դրա համար պետք է ՀՐԱԺԱՐՎԵՔ Ստամբուլյան կոնվենցիան վավերացնելու հեռանկարից:

Նիկո՛լ (որպես երբեմնի ավագ ընկեր) հեռու մնա Կոնվենցիան վավերացնելու մտքից, հարգի ընտանիքի գաղափարն ու երկիրը զերծ պահի դրա տակ թաքնված ականներից, այլապես պատմության մեջ մնալու ես, որպես պետության հիմքերը սասանած և հասարակության արժեքային համակարգը այլախեղած դավաճան: Գիտեմ կարդալու ես, գիտեմ մտածելու ես և հուսով եմ հետևությունդ էլ կլինի գրառմանս ոգուն համարժեք:

 

Ստամբուլյան կոնվենցիան վավերացնելու փորձ անելու դեպքում խոստանում եմ, որ իշխանությունդ կորցնելու ես և կորցնելու ես համաժողովրդական ցասման արդյունքում: Հավատա, վերջին օրերին իմ շփումները քաղաքացիների և քաղաքացիներին կոնսոլիդացնելու պատրաստ նախաձեռնությունների հետ անխուսափելի են դարձնում վերոգրյալ կանխատեսումս: Հեռու մնա ԼԳԲՏ ակտիվիստի և/կամ պասիվիստի պիտակը հավիտյանս ճակատիդ դաջելու հեռանկարից, առանց այդ էլ բազմաթիվ այլ պիտակներ ես վաստակել: Հավատա, Կոնվենցիան վավերացնելուդ փորձի հետևանքները Ամուլսարի համեմատ այլաբանորեն ասած` «բլուր» են թվալու:

Լայնախոհություն և վճռականություն եմ մաղթում», – գրել է նա:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ