20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Ով է Երեւանի ոստիկանապետը. Ժողովուրդ

Երեւանի ոստիկանապետ, ոստիկանության գեներալ-մայոր Ներսես Նազարյանի հնարավոր պաշտոնանկության թեման որքան անիրական է թվում, նույնքան էլ հավանական է: Արդեն խոսվում է, որ արձակուրդի մեկնած Նազարյանը հավանաբար այլեւս չի վերադառնա, կմնա ոստիկանության կադրերի տրամադրության տակ: “Ժողովուրդ”-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ Նազարյանին պաշտոնանկ անելու հեռանկարը պայմանավորված է նաեւ Ռուբեն Հայրապետյանի այսօրվա ոչ ազդեցիկ կարգավիճակով: Եթե նախկինում Հայրապետյանը մեկ հեռախոսազանգով Սերժ Սարգսյանին խնդրում էր Ներսես Նազարյանին թողնել իր պաշտոնում, ապա այսօր իրավիճակն այլ է: Այնուամենայնիվ, իսկապես Հայրապետյանի դիրքերն այնքան են թուլացել, որ չի կարողանում օգնել Ձեզ: Թերթի թղթակցի  այս հարցին Ներսես Նազարյանը պատասխանել է. “Չէ, չէ, նման բան չկա, նման հարց չկա, դրանք իրականությանը չեն համապատասխանում”:

Պարոն Նազարյան, ըստ տեղեկությունների` Դուք արձակուրդից չեք վերադառնալու, քանի որ պաշտոնանկ եք արվելու:

-Կապրենք` կտեսնենք:

Ձեզ պաշտոնանկ անելու հեռանկարը պայմանավորվում է Ռուբեն Հայրապետյանի ներկայիս խոցելի կարգավիճակով նաեւ նրանով, որ Հայրապետյանն այսօր չի կարող Ձեր “թիկունքին կանգնել”:

-Չէ, չէ, նման բան չկա, նման հարց չկա, դրանք իրականությանը չեն համապատասխանում:

Դուք ինչ-որ խնդիրներ ունե՞ք ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հետ:

-Բացարձակ խնդիր չկա:

Իսկ արձակուրդ գնալուց առաջ Դուք եւ ոստիկանապետն.ինչպե՞ս եք իրարից “բաժանվել”, վերջնական հաջողություն եք մաղթել միմյանց, թէ՞ վերադառնալու ակնկալիքով եք մեկնել հանգստի:

-Շատ լավ արդեն ես արձակուրդի մեջ եմ: Ոստիկանապետի հետ մենք շատ լավ ընկերներ ենք, 25 տարի է արդեն, եւ երբեք ոչ մի բան չի կարող մեր հարաբերությունների… Անկախ նրանից` մենք իրար հետ կաշխատենք, չենք աշխատի, մենք երկուսս էլ նորմալ մարդիկ ենք` մանկությունն իրար հետ ապրած, կյանքում մենք իրար հետ երբեք չենք կարող պրոբլեմ ունենալ: Մեր տեսակի մարդիկ իրար հետ պրոբլեմներ չեն ունենում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ