19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Չէ Գայանե ջան, ձերոնք չեն, մերոնք են

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանը գրել է.

 «Մերոնք դիրքեր են գրավել, 140 հա, երեք գլխավոր ստրատեգիական բարձունքներ, որտեղից Չինարի գյուղը, հայ-վրացական գազատարն ու ճանապարհն ուղիղ նշանառության տակ էին։ Չինարի գյուղի  մոտ գտնվող Խորանաշատ  վանքը 13-րդ դարի,   որը չէր գործում,  քանի որ ճանապարհը վտանգավոր էր,  այսուհետ կբացվի,  համեմատաբար  ապահով կլինի,  այլեւս ՀՀ զինուժն է ճանապարհը վերահսկում»։ Իսկ որպես հետգրություն՝ հավելել է. «800 հա անպետք տարածքներ կորցրած նախկին գերագույն գլխավոր հրամանատարի փեսային պետք է հուշել, որ վաղուց ցուցմունք տալու ժամանակն է ոչ թե հարցազրույց»։

Արձագանքնելով Գ. Աբրահամյանին՝ ԱԺ վեցերորդ գումարման պատգամավոր, քաղաքագետ Միհրան Հակոբյանը նշում է. «Չէ Գայանե ջան, ձերոնք չեն, մերոնք են: 

Ձերոնք՝ Սոռոսի կանտոռան, Տավուշում նոր դիրքեր նվաճած գնդապետ Խաչատուրովի հոր՝  գեներալ Խաչատուրովին  դատելով են զբաղված: 

Ձերոնք հայկական բանակը կազմաքանդելով ու պատերազմ  հաղթած սպաներին  վարկաբեկելով են զբաղված:  Ձերոնք մանկահասակների շրջանում  այլասերումների քարոզով են զբաղված:  Ձերոնք պոռնիկներին  (տրանսֆեստիտ մարմնավաճռներին) հասարակության ծաղիկը դարձնելով են զբաղված:

 Ձերոնք Ադրբեջանի հետ քիրվայության քարոզով ու ադրբեջանական ֆիլմերի  փառատոնների կազմակերպմամբ  են զբաղված: Ձերոնք մարդ առևանգող խաժամուժի բանդաների բուծմամբ են զբաղված:  Եվ, ի վերջո՝  ձերոնք Բաղրամյանի վրա «էժանով» խալի լվանալով են զբաղված»: 

Իսկ որպես հետգրություն հավելել է. 

«Հանգիստ վեր ընկեք տեղներդ ու զբաղվեք ստամբուլյան կոնվենցիան վավերացնելու ձեր վրա իջած պատվերով»:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ