19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Երբեք զենքի հետ չառնչված տղեն իրավունք չունի հեգնել գեներալներին․ պատգամավոր

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ֆեյսբուքյան էջում գրում է․

«Մի հեգնեք Գեներալներին

Ով ինչ ուզում է՝ ասի, բայց ասֆալտի վրա մեծացած ու երբեք զենքի հետ չառնչված տղեն բարոյական իրավունք չունի հեգնել մեր գեներալներին՝ անկախ որևէ հանգամանքից:

Աստված ոչ անի, որ նորից «պահը գա», այդ ասֆալտամերձ փամփլիկները դարձյալ իրենց պապաների ու աներների շնորհիվ «շալակելու են» տարբեր հիվանդություններ՝ շիզոֆրենիայից մինչև ողնաշարի ճողվածք՝ հանկարծ մարտադաշտում չհայտնվելու համար: 

Մահն ու հաշմանդամությունը դարձյալ մնալու են գեներալների ուսերին, իսկ ցոփ ու շվայտ կյանքը պատերազմից հետո վայելելու են «հիվանդ» ասֆալտիստները…»։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ