25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Ունենք նախարար, որը թշնամանքի հասնող հայտարարություններ էր անում ԱՅԲ հիմնադրամի վերաբերյալ, բայց որն այդպես ներողություն չխնդրեց ԱՅԲ-ից

Արեգ Բարսեղյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «15 ամիս առաջ նոր Հայաստանում նոր կրթության և գիտության նախարար նշանակվեց։

Նոր նախարարը նշանակվեց և առաջին հերթին գրոհի անցավ կրթության ոլորտի առաջամարտիկներից մեկի՝ ԱՅԲ հիմնադրամի, ԱՅԲ դպրոցի և Արարատյան Բակալավրիատի դեմ։

Տարբեր անվանումներ տվեց այդ հաստատություններին և դրանց ղեկավարներին, տարբեր մեղադրանքներ հնչեցրեց։ Նույնիսկ հայտարարեց, որ հրահանգել է ԱՅԲ կրթական հիմնադրամում աուդիտի գործընթաց սկսել (չնայած այն հանգամանքին, որ ԱՅԲ-ում ամեն տարի աուդիտ անցկացվում էր և հրահանքածը ոչ թե աուդիտ էր այլ պարզապես ստուգում)։

Դրանից հետո նախարարի հերթական #թեժ հայտարարությունն այն մասին էր, որ դպրոցներում սպիտակ վերնաշապիկի պարտադրանքը պետք է վերացվի։

Մեկ այլ #թեժ հայտարարությամբ նախարար Հարությունյանը դպրոցների տնօրեններին անվանարկեց՝ ասելով, որ նրանք տարբեր մարդկանց սիրուհիներ են և այդ պաշտոններն ունեն հենց այդ հանգամանքի բերումով։

Չեմ էլ անդրադառնում այս 15 ամսվա ընթացքում Արայիկ Հարությունյանի ֆեյսբուքյան ստատուսներին, որոնք, նուրբ ասած, վայել չեն նախարարի պաշտոնը զբաղեցնող, այն էլ կրթության, գիտության, մշակույթի ոլորտները համարգող, պետական պաշտոնյային։

Հիմա փորձենք ամփոփել այս 15 ամիսը կրթության ոլորտի համար։

Ի՞նչ ունենք։

Ունենք նախարար, որը թշնամանքի հասնող հայտարարություններ էր անում ԱՅԲ հիմնադրամի վերաբերյալ, բայց որն այդպես էլ մինչ օրս չհրապարակեց ԱՅԲ-ում անցկացված ստուգումների արդյունքները և ներողություն չխնդրեց ԱՅԲ-ից։

Ունենք կրթության, գիտության և մշակույթի ոլորտի համար պատասխանատու նախարար, ով նույնիսկ Թումանյանի մեկ քառատող չի կարողանում անգիր ասել։

Ունենք նախարար, ով փակեց Կրթության Ազգային Ինստիտուտը, որի բարեփոխման և գործառույթների հզորացման համար ԵՄ-ն պատրաստվում էր բավական մեծ գրանտ տալ Հայաստանին։

Կրթության ոլորտում ունենք մեծաքանակ կրճատումներ։

Այս կրճատումների ֆոնին ունենք նախարար, ով պարծենում է, որ ուսուցիչների աշխատավրձերն են բարձրանալու (դեռ գրծնականում բարձրացած աշխատավարձ չի տրվել ուսուցիչների), փոխարենը դպրոցներում կան հաստիքներ, որոնք մեկ դրույքից իջեցվում են կեսի։

Մեկնաբանության դաշտում գրեք այս 15 ամիսների ընթացքում մեր կրթական ոլորտի ձեռքբերումների մասին»։

 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ