29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Փաշինյանի իշխանության 30 արծաթը. Էդուարդ Շարմազանով

67962674_485687078899059_6412296017269489664_n

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Փաշինյանի իշխանության 30 արծաթը

Հայաստանը Նիկոլ Փաշինյանի կառավարման շրջանում վեր է ածվում նիկոլապետության,որտեղ օրենք,սահմանադրություն երկրորդական են դարձել. առաջնային է շանտաժը,սպառնալիքը,ասֆալտին փռելը,մարդկանց խաբելն ու մոլորության մեջ քցելը: Միայն թե նա պահի իր իշխանությունը: Բայց եթե նախկինում Փաշինյանը գրոհով էր վերցնում իշխանությունը,ինչպես դա արեց պաշարելով ազգային ժողովը,ապա այժմ դատարանների շրջափակման անհաջող փորձից հետո նա մարտավարությունը փոխել է և դիմում է կաշառքի կամ «30 արծաթի» հայտնի մեթոդին: Բացարձակ իշխանությունը ունենալու համար Փաշինյանը գործարք է առաջարկում ՍԴ դատավորներին: Ասում է ,եթե հրաժարական տաք ես ձեր թոշակի չափը կբարձրացնեմ ձեր այսօրվա աշխատավարձի չափի: Կաշառելը պոզը պոչով է լինու՞մ: 
Բա են իրանց ճղող գրանտակեր մարդու իրավունքների պաշտպաններն ու՞ր են: 
Գնդակը ՍԴ դատավորների դաշտում է… 
30 արծաթը չի մարսվում,նույնիսկ Հուդան դրանք դեն նետեց,բայց արդեն ուշ էր: Քայլը ձերն է,սահմանադրության պաշտպաններ: 
Հ.Գ.
Արժանապատվությունը չի վաճառվում»:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ