25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

BBC-ն փաստացի փաստաթուղթ չի ներկայացնում. Տիգրան Ավինյան

Հայաստանի փոխվարչապետ Տիգրան Ավինյանը չի մեկնաբանում մարտի 1-ի գործի մասին BBC-ում հրապարակված տեղեկությունը, քանի որ այն փաստաթուղթ չէ։

«Ես չեմ կարող հրապարակված տեղեկությունը մեկնաբանել, քանի որ փաստացի որևէ փաստաթուղթ BBC-ն չի ներկայացնում և հղում է անում այն տվյալներին, որոնք ստացել է ենթադրաբար ՀՔԾ-ից։ Բայց թե որքանով է դա իրականությանը համապատասխանում, ես չեմ կարող մեկնաբանել։ Մնացած բոլոր հարցերին կարծում եմ, իրավապահները կպատասխանեն», – լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Ավինյանը։

Նշենք, որ «BBC»-ն հրապարակած իր հոդվածում նշել էր, որ արցախյան ուժայիններն են 2008-ի մարտի 1-ին ցուցարարների նկատմամբ կրակել, նախագահականում գործել է գաղտնի շտաբ, իսկ Գագիկ Ծառուկյանը և Սամվել Ալեքսանյանը ֆինանսավորել են գաղտնի շտաբը։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ