12 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2019
KFC

Սա ոչ թե ԲԲՍ-ի նվերն էր Նիկոլին, այլ հենց այսօրվա իշխանիւթյունների քարոզչական ագրեսիան սեփական պետության եւ ժողովրդի դեմ

5358_Armen-Ashotyan_M

Քանի օր է, ինչ հանրությունը քննարկում է ԲԲՍ ռուսական ծառայության միջոցով կազմակերպված տեղեկատվական սադրանքը։

Հարցերը հիմնականում հանգում են հետեւյալ շարանին։

  1. Արդյո՞ք իրականությանը համապատասխանում է հոդվածում տեղ գտած տեղեկությունը։
    Պատասխան՝ ՉԻ համապատասխանում։ Այն արդեն հերքվել է գեներալ Օգանովսկու կողմից։ Այն գոյություն չունի Մարտի 1-ի գործում, եւ ինչպես ինձ հետ զրույցում հաստատեց նաեւ հոդվածի հեղինակը, այն բացակայում է նաեւ Քոչարյանի գործում։
  2. Ո՞ւմ ականջներն են երեւում ԲԲՍ-ի նյութի հետեւում։
    Պատասխան՝ հետեւելով պատկան մարմինների դնջոտ, խուսափողական, ես կասեի նաեւ բարեհաճ արձագանքնդրին ակնհայտ է, որ հոդվածն իրենց սրտով է, ավելին՝ մամուլում եղան հրապարակումներ, որ այն կազմակերպվել է ՀՔԾ ղեկավար Սասուն Խաչատրյանի կողմից տխրաինքնահռչակ Վահե Գրիգորյանի միջոցով, որի ուշացած հերքումը, մեղմ ասած, համոզիչ չէր։
  3. Ո՞ւմ էր ձեռնտու այս ֆեյք-նյուսի հրապարակումը։
    Պատասխան՝ Հայաստանի գործող վարչախմբին՝ Նիկոլի գլխավորությամբ։ Տեսնելով, թե ինչպիսի ջանասիրությամբ, ոգեւորությամբ, մանիպուլյատիվ շեշտադրումներով, թեմայի մեջ իբր նոր սկանդալային բացահայտումներ անելով ԲԲՍ-ի սադրանքը տարածում էին Հանրայինը, Ազատությունը, Արմենպրեսը, 1ին.ամ-ը եւ այլ իշխանամերձ ԶԼՄ-ներ, կարող ենք արձանագրել, որ սա ոչ թե ԲԲՍ-ի նվերն էր Նիկոլին, այլ հենց այսօրվա իշխանիւթյունների քարոզչական ագրեսիան սեփական պետության եւ ժողովրդի դեմ, իսկ ԲԲՍ-ին ծառայել է որպես «հեղինակավոր աղբյուր» ու լվացքատուն, իհարկե հետապնդելով նաեւ սեփական աշխարհաքաղաքական շահեր։

Իմի բերելով այս վերլուծությունը՝ կարող ենք պնդել, որ՝

❗️Այս իշխանությունների համար չկա որեւէ բարոյական կամ ազգային տաբու։ Տանկերով ընդդիմությանը սպառնացող Փաշինյանը չի խորշում նաեւ վտանգավոր եւ կեղտոտ խաղերից՝ Արցախի եւ հայ ժողովրդի հաշվին։
❗️Մարտի մեկի գործը ոչ միայն բացահայտված չէ, այլեւ խորը փակուղում է, իսկ Քոչարյանի քաղաքականա-իրավական արդարացման գործընթացը խիստ անհագստացնում է Փաշինյանին։
❗️Հայաստանում իշխանափոխության վրա գլոբալ քաղաքական խաղեր կազմակերպողների համար պրոցեսը լիարժեք չէ առանց Արցախի։ Արցախյան պատերազմի մասնակիցները ազգային շահերի հաշվին գեոպոլիտիկ խաղեր չեն տալու, ուստի մնացել են խաղեր տվողների կոկորդին։ Այս իմաստով Նիկոլի շուրթերից լսել «Արցախը Հայաստան է» ավելի շատ նմանվում է սպառնալիքի, քան հայրենասիրության։

Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ