29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Քաղաքապետը կոռուպցիոն գործարքների մեջ է, քաղաքը լցրել են գարշահոտությամբ, բայց ջայլամի քաղաքականություն են վարում. Սոնա Աղեկյան

mhm0131315.thumb

Ամեն օր էլ տեսնում եք, որ աղբը մեր քաղաքում անասելի շատ է, իհարկե, սա խոսում է քաղաքային իշխանության հանցավոր անգործության մասին: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ հայտնեց Երևանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանը: Նա այս իրավիճակում տեսնում է ոչ միայն հանցավոր համագործակցության, այլև կոռուպցիայի նշաններ:

 

«Ամբողջ Երևանը գարշահոտության մեջ է, սակայն քաղաքային իշխանությունը ջայլամի քաղաքականություն է վարում, պատասխանատու այրերը՝ քաղաքապետն ու կոմունալ վարչության պետը, ամուր մտել են սեղանի տակ և ասում են՝ տղամարդ եմ, խոսքիս տերն եմ, դուրս չեմ գալու սեղանի տակից: Մենք զգուշացրել էինք, որ ամռանն աղբահանության վիճակը վատ է լինելու, բայց այսօր քաղաքացիներս հասանք այն կետին, որ քայլում ես ու փսխելու ցանկություն է առաջանում, քայլում ես ու աղբը փաթաթվում է ոտքիդ»,- ասաց նա:

Աղեկյանի գնահատմամբ՝ քաղաքապետարանի Կոմունալ տնտեսության վարչության պետ Արարատ Խաչիկյանը տապալել է գործը՝ Երևանը դիտավորյալ դարձնելով գարշահոտությամբ լեցուն, բայց նրան պարգևավճար ենք տալիս կիսամյակը մեկը. «Այսինքն՝ 840 հազար դրամ լրացուցիչ տալիս ենք ու սրա մեջ չի մտնում նրա աշխատավարձը, մեր համայնքային բյուջեից տրամադրվող համայնքային գումարները՝ վարորդ, ծառայողական մեքենա, առաջնակարգ մասնագետներ և այլն, բայց նա հանցավոր անգործության է մատնված: Այստեղ գալիս է ոչ թե կոռուպցիայի հոտ, այլ արդեն կոռուպցիան լցվել է Երևանի քաղաքապետարան»,- շարունակեց Աղեկյանը:

 

Վերջինս պնդեց, որ իրեն որևէ մեկը չի կարող համոզել, որ Երևանի քաղաքապետարանում կոռուպցիա չկա, ավելին՝ նա հայտարարեց, որ կոռուպցիոն գործարքների մեջ է նաև քաղաքապետ Հայկ Մարությանը:

«Եթե նա պաշտոնապես տալիս է պարգևավճարներ մարդկանց, ովքեր ձախողել են իրենց աշխատանքը, չեն կարողացել արդարացնել իրենց վրա դրված պարտականությունները, նշանակում է, որ կոռուպցիոն գումարներ են տալիս»,- ընդգծեց Սոնա Աղեկյանը:

Ինչ վերաբերում է «Քաղաքական և կենցաղային աղբի մաքրում» կարգախոսով ակցիային, Աղեկյանը նշեց, որ նորմալ բացատրել քաղաքային իշխանությունը չի հասկանում, այդ պատճառով իրենց հետ իրենց լեզվով են խոսել՝ աղբը տանելով քաղաքապետարան, քանի որ կա նաև շինարարական աղբ, որի մասին քաղաքապետարանը լռում է:

«Իրենց անգործությամբ մեր կանաչածածկ ամբողջ տարածքները, մեր բնությունը վերացնում են դիտավորյալ: Մենք արձանագրեցինք ապօրինի շիանաղբավայրերի գոյությունը, որոնք ոչ մի սահմանազատում չունեն՝ անծայրածիր են: Ինչ վերաբերում է ակցիայի ընթացքում տեղի ունեցած գործողություններին, ասեմ, որ Երևանի քաղաքապետարանը ուղարկեց 2 հոգի, որոնք փորձեցին սադրել, մենք էլ ասացինք՝ ուզում եք սադրանք, ուրեմն՝ կստանաք: Փոխադարձ վիրավորանքներ չեն եղել, վիրավորանքներ եղել են միայն իրենց կողմից, իսկ մենք պատասխանել են իրենց գործողություններին»,- եզրափակեց Սոնա Աղեկյանը:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ