19 Օգոստոսի, Երկուշաբթի, 2019

Թողեք քաղաքական ամբիցիաները և տուն ճանապարհեք քաղաքապետին․ Ռուսլան Բաղդասարյան

092432115740

Դավթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավար Ռուսլան Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է աղբահանության խնդրին և լուծման ուղիներ է առաջարկել.

«Քաղաքապետին էլ չեմ անդրադառնում ՝ աղբահանության թեմայով։ Սիրելի երևանցիներ , հիմա կփորձեմ այս խնդիրը այլ տեսանկյունից նաև ներկայացնել։ Այն որ քաղաքապետարանը մեղավոր է, բազմաթիվ անգամ ասել եմ, բայց արդյո՞ք «Սանիթեք»-ը չունի իր մեղքի բաժինը. միանշանակ ունի։

Անկախ նրանից թե ով է քաղաքը ղեկավարում ՝ այդ ընկերությունը պարտավոր էր մաքսիմալ կատարել իր պարտականությունները , ինչը չի արել և դրանով իսկ «լեզու դրել քաղաքային իշխանության բերանը»։

 Ինչևիցե ,այսօր մեղավոր փնտրելու ժամանակը չի, չմոռանալով Հայկ Մարությանի մեղավորությունը ( իր պատասխան տալու ժամանակը դեռ կգա ), խնդիրը լուծել է պետք։ Իմ պատկերացումով խնդիրը պետք է լուծվի հետևյալ կերպ ՝ առաջինը « Սանիթեք»-ը պիտի մտքից հանի դատարաններ դիմելը, դատարանների բեռի տակից ՝ Երևանի պարտության դեպքում, դուրս են գալու երևանցիները (ինչպես նախկինում ասել եմ), ոչ թե Հայկ Մարությանը։

Կոչ եմ անում «Սանիթեք» ընկերության տնօրինությանը ՝ զերծ մնալ հետագայում երևանցիների համար մեծ բեռ դառնալուց։ Երկրորդ՝ այդ ընկերությունը պիտի անմիջապես , առանց որևիցե նախապայմանի, սկսի նոր ներդրումների փուլ ,որ կարողանա վիճակը շտկել։

Միաժամանակ ՝ «Սանիթեք» ընկերության ՝ վերոնշյալ գործողություններին զուգահեռ , դիմում եմ վարչապետին, այս թնջուկը լուծելու համար ,մի կողմ թողեք քաղաքական ամբիցիաները և արագ ճանապարհեք տուն այսօրվա քաղաքապետին, «Սանիթեք»-ի վրա հարուցված քրեական գործը կարճեք ՝ ժամանակ տալով հարկերը մուծելու համար։ Եվ անմիջապես նախաձեռնեք այդ ընկերության և պատկան մարմինների միջև երկխոսություն։ Մի խոսքով լուծեք այս խնդիրը։ Այս քաղաքապետի «եփած բորշը » երևանցիները չեն կարող մարսել»։

 

Արխիվ

Օգոստոսի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ