29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Էդգար Խուրշուդյանին ազատել են Աննա Հակոբյանի որոշմամբ․ Մարինա Խաչատրյանը դիմում է Նիկոլ Փաշինյանին

65974156_1334716826679660_5064641150728536064_n

«Առողջ Հանրություն» ՀԿ նախագահ, բժիշկ-նեյրովիրաբույժ Մարինա Խաչատրյանը հարցում է ուղարկել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Ֆեյսբուքյան էջում նա գրում է․

«Հարգելի պարո՛ն Փաշինյան,

Հայտնի է, որ Ձեր հրամանով 05.08.2019-ին աշխատանքից ազատվել է Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Էդգար Խուրշուդյանը։Իմ խորին համոզմամբ դա տեղի է ունեցել ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի ցանկությամբ և «գործ տալու» սովորության արդյունքում։ Սակայն, համաձայն օդում պտտվող լուրերի այդ որոշումը կայացվել է ոչ միայն Արսեն Թորոսյանի կամքով, այլև Ձեր տիկնոջ`Աննա Հակոբյանի ակտիվ միջամտությամբ։ Այսպիսով, կարող ենք հասկանալ, որ Էդգար Խուրշուդյանի նկատմամբ իրականացվել է անձնական և/կամ քաղաքական հետապնդում, որն ըստ օդում կախված լուրերի ոչ միայն Արսեն Թորոսյանի, այլև Աննա Հակոբյանի գիտությամբ ու որոշմամբ է։

Փաստում եմ, որ Էդգար Խուրշուդյանի ղեկավարության ժամանակ բազմաթիվ ստուգումներ են իրականացվել տարբեր բժշկական հաստատություններում։ Իմ ներկայությամբ և ուղիղ եթերում 2019 թվականի մայիսի 16-ին ՀՀ ԱԺ-ում «Գարդասիլ-4» պատվաստանյութի շուրջ ընթացող քննարկման ժամանակ, երբ Էդգար Խուրշուդյանը խոսեց նաև պոլիկլինիկաներում պատվաստումային պրոցեսի հետ կապված բազմաթիվ խախտումների մասին, որոնք անհրաժեշտ է շտկել, ՀՀ ԱՆ աշխատակիցներ Գոհար Փանաջյանը և այլոք վերբալ հարձակում գործեցին պարոն Խուրշուդյանի վրա։ Նրանք մասնավորապես վերահսկող կառույցի ղեկավարին մեղադրեցին վերահսկողական գործառույթներ իրականացնելու մեջ, փոխանակ հետաքրքրվեին արձանագրված խախտումներով և փորձեին լուծումներ գտնել։

Փաստում եմ, որ ես անձնապես Էդգար Խուրշուդյանին հանդիպել եմ միայն տեսչության մեկ նիստի ժամանակ, երբ քննարկվում էր բժիշկ Վահե Տեր-Մինասյանի կողմից «Գարդասիլ-4» պատվաստանյութի գովազդի անթույլատրելիության հարցը, երբևէ նրա հետ չեմ ունեցել հեռախոսային խոսակցություն, նրա հետ չեմ գտնվում բարեկամական կապի կամ ընկերական հարաբերության մեջ։

Իմ միակ նպատակն է վեր հանել ճմարտությունը, պայքարել ապօրինությունների դեմ, կանխել ցանկացած անձի նկատմամբ անձնական կամ քաղաքական հետապնդումը, կառուցել օրենքի ու զարգացող երկիր։

Հաշվի առնելով վերոգրյալը և ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 42-րդ և 51-րդ հոդվածների, «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի 6-րդ հոդվածի կետերի, 12-րդ հոդվածի 3-րդ կետի, 14-րդ հոդվածի 1-ին կետի պահանջներով՝ խնդրում եմ տեղեկատվություն տրամադրել հետևյալի մասին.

  1. Ի՞նչ հիմքով է ՀՀ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Էդգար Խուրշուդյանն ազատվել պաշտոնից։
  2. Անձամբ Ձեր գնահատմամբ արդյո՞ք առկա է անձնական և/կամ քաղաքական հետապնդում Էդգար Խուրշուդյանի նկատմամբ Արսեն Թորոսյանի կամ Աննա Հակոբյանի կողմից։
  3. Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից հայտնաբերված խախտումները վերացնելու ուղղությամբ աշխատանքների իրականացման մասին Ձեզ զեկուցու՞մ են»։
KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ