19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Վանեցյանի վիճակն էլ վիճակ չի. մնում է զարմանալ` սա պետությո՞ւն է, թե՞…

ԱԱԾ պետը, որ «իրավամբ» համարվում է «ժողովրդի վարչապետի» ամենահաջողված կադրը` լրագրողների սիրելին է, եւ պարբերաբար «դուխով» հայտարարություններ էր անում իր եւ ոչ միայն իր ղեկավարած հիմնարկներից մեկը մեկից «սենսացիոն» բացահայտումների մասին (որոնցից ոչ մեկը դատարանում դեռ չի հաստատվել), երեկ ակնհայտորեն «դուխից ընկած» էր։

Գուցե պատճառը ՄԻԵԴ որոշումն է` առաջնահերթության կարգով քննելու Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների բողոքները եւ ընթացք տալու 300.1 հոդվածի սահմանադրականության վերաբերյալ ՍԴ նախագահի դիմումին։ Գուցե հիմա էլ սորոսական Դավիթ Սանասարյանի մեղավորությունը փաստող տեսանյո՞ւթն է անհետացել ԱԱԾ արխիվներից, կամ`«դիսկոմֆորտի» մեջ է ընկնում շեֆի կողմից օրեր առաջ հրապարակված «գաղտնի զեկույցի», Մարտի 1-ի քրեական գործի փակ էջերից մեկի` Բի-Բի-Սիի ձեռքի տակ հայտնվելու մասին հարցերից։

Ամեն դեպքում, Վանեցյանը խիստ անտրամադիր էր եւ լրագրողների հարցերին, կարելի է ասել, չէր պատասխանում` խոսքը կտուրն էր գցում, թե ժամանակը կգա, կիմանաք։

Միակ նորությունն այն էր, որ «թավշյա հեղափոխությունից» հետո ԱԱԾ գզրոցներից կորած «գաղտնի նյութերի» տրցակները, որոնց մասին բարձրաձայնեց Նիկոլ Փաշինյանն իր հերթական, թե արտահերթ ասուլիսներից մեկի ժամանակ, հընթացս վերականգնվել են։

Ինչպե՞ս էին անհետացել, ո՞ւմ ձեռքով, ինչպե՞ս է հաջողվել վերականգնել «կորուստները», ո՞վ է պատասխանատու եւ ո՞վ պիտի պատասխան տա դրա համար` չիմացանք։ Միակ բանը, որ հասկանալի դարձավ, այն է, որ այդ նյութերը «հիմնականում» վերաբերվում էին Մարտի 1-ին եւ կցվել են քրեական գործին։ Այդքա՛ն բան։

Մնում է զարմանալ` սա պետությո՞ւն է, թե՞…

Լիլիթ Պողոսյան

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ