20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

ԱԱԾ տնօրենը խուսափում է գործակալների մասին հարցից

ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը,  լրագրողների հետ զրույցում խուսափել է պատասխանել ամիսներ շարունակ հանրային-քաղաքական քննարկման ուշադրության կենտրոնում հայտնված հարցին՝ արդյո՞ք գործակալների ցանկի մասին խոսք կա: Հիշեցնենք, Հայաստանում գոյություն ունեցող գործակալների մասին Իրանում հայտարարել է վարչապետ Փաշինյանը, որին այդպես էլ որեւէ կերպ իրավապահների կողմից արձագանք չեղավ: Արթուր Վանեցյանն այսօր հայտարարել է, թե գործակալների ցանկի մասին խոսելը ոչ կոռեկտ է:

Ի՞նչ փաստաթղթեր են անհետացել ԱԱԾ-ից.

«Փաստաթղթերի անհետացման հետ կապված իրականացվել է ծառայողական քննություն ԱԱԾ-ում: Դրանց մեծ մասը վերականգնվել է, փոխանցվել է ՀՔԾ, միացվել է Մարտի 1-ի գործի քննությանը»:

Վանեցյանը նշել է, որ վերականգնված, ՀՔԾ-ին փոխանցված փաստաթղթերը քննիչների տրամադրության տակ են:

Անհետացած փաստաթղթերի հիմնական մասը վերաբերում է Մարտի 1-ին, եղել են շատ հետաքրքիր փաստաթղթեր, որոնց վերաբերյալ նախաքննություն իրականացնող մարմինն առաջիկայում երևի որևէ բան կասի:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ