28 Մարտի, Հինգշաբթի, 2024
KFC

Երբ քաղաքապետը կապալառուի հետ հրապարակայնորեն անցնում է փոխհրաձգությունների՝ նշանակում է, որ բանակցությունները ձախողված են. Դավիթ Խաժակյան

Xajakyan

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանի խոսքով՝ «ՍանիՏեքի» և քաղաքապետարանի միջև կնքված պայմանագրի ձախողումը «ՍանիՏեքի» կողմից ակնհայտ է։ Մյուս կողմից էլ՝ ընկերության բարձրաձայնած խնդիրներն ունեն օբյեկտիվ կողմ՝ կան վնասված աղբամաններ, կա աղբավայր, որտեղ մեքենաների ելքն ու մուտքն ակնհայտ վտանգ է ներկայացնում։

«Ակնհայտ է, որ վերանայում պետք է իրականացվեր ընկերության և քաղաքապետարանի համագործակցության շրջանակներում։ Սակայն սա տեղի չունենալուց հետո քաղաքապետարանն այժմ ունի մեկ ելք՝ լուծել պայմանագիրը, հակառակ պարագայում` կստացվի, որ մենք մի քանի միլիարդ վճարում ենք մեր համայնքային հիմնարկին՝ աղբահանություն իրականացնելու համար, և շարունակում ենք նրանց գումարները կոպեկ առ կոպեկ վճարել»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Դ. Խաժակյանը՝ անդրադառնալով Երևանի աղբահանության խնդիրներին։

Ըստ նրա, երբ հորդորում են լուծել պայմանագիրը, գործընկերները պատճառաբանում են, թե նման բան անելուց հետո առաջանալու է վակուում, և աղբահանություն տեղի չի ունենա։

Նա հիշեցրեց, որ «ՍանիՏեքը» կնքված երկու պայմանագիր ունի, իրավաբանորեն դրանք երկու տարբեր անձինք են, սակայն դե ֆակտո՝ մեկ կազմակերպություն։ Այս ամենը հաշվի առնելով` Դավիթ Խաժակյանն ընդգծեց, որ առաջարկել են լուծել պայմանագրերից մեկը՝ առաջարկելով ընկերությանն իր ամբողջ ռեսուրսը տրամադրել քաղաքի մի մասին, իսկ մյուս մասի աղբահանության պատասխանատվությունը ստանձնի համայնքային հիմնարկը։

«Կարծում եմ՝ այս ամենն ավելի իրատեսական է, քանի որ, անկախ այն հանգամանքից, թե վաղն ինչ ելք կունենա գործընթացը՝ կլինի արբիտրաժային թե այլ իրավական վիճակում, ակնհայտ է, որ այստեղ ռիսկեր կան, որ քաղաքը վնասներ կկրի, այդ թվում՝ նախկին իշխանություններից եկած խնդիրների պատճառով։ Երբ քաղաքապետը կապալառուի հետ հրապարակայնորեն անցնում է փոխհրաձգությունների, նշանակում է, որ բանակցությունները և փոխադարձ շփումները ձախողված են։ Քանի որ որևէ տրամաբանություն չկա՝ հանրային ձևով կապալառուի հետ մտնել վեճի մեջ»,- շեշտեց նա։

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ