20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Փաշինյանի քոչարին ու հայտարարությունը՝ Ալիեւի՞, թե՞ հպարտ հիասթափվողների համար /տեսանյութ/

Մի կողմ թողնենք, իրողությունը, որ պետական և ծառայողական գաղտնիքի հրապարակումը քրեորեն հետապնդելի արարք է, մի կողմ թողնենք իրողությունը, որ «կաթվածահար» ինստիտուցիոնալ համակարգը մեկ տարի առաջ արդեն պետք է փլուզված լիներ, մի կողմ թողնենք անգամ Նիկոլ Փաշինյանի տրամադրության տակ գտնվող զեկույցի իրական լինել-չլինելու հարցը, առհասարակ նման փաստաթղթի գոյության հարցը:

Մի պահ պատկերացնենք, որ ինչպես Փաշինյանը երեկ Ֆեյսբուքյան լայվով հայտարարեց,  երկիրը իրոք գտնվում է «ինստիտուցիոնալ կաթվածահար վիճակում»: Փորձենք հասկանալ, թե ի՞նչ է նշանակում «ինստիտուցիոնալ կաթվածահար վիճակ»-ը: Դա նշանակում է, որ պետական համակարգերը՝ բանակից մինչեւ ԱԱԾ, ԱԻՆ ու առողջապահական օղակներ, չկան կամ առնվազն անարդյունավետ են գործում:

Այս մասին հայտարարությունն անում է ՀՀ վարչապետը, որը Սահմանադրությամբ իրեն վերնապահված լիազորությունների շրջանակներում ոչ միայն որոշում է  կառավարության քաղաքականության հիմնական ուղղությունները, ղեկավարում կառավարության գործունեությունը և համակարգում է կառավարության անդամների աշխատանքը, որը ոչ միայն գլխավորում է Անվտանգության խորհուրդը, այլեւ հենց նա է պատերազմական իրավիճակում զինված ուժերի գերագույն հրամանատարը:

Իսկ ի՞նչ հայտարարեց վարչապետը երեկ:  «Սա, ըստ էության, փաստաթուղթ է այն մասին, որ մեր երկրում, ըստ էության, պետական ինստիտուտները կաթվածահար են և ինստիտուցիոնալ առումով մեր երկիրն ամբողջությամբ ձախողված է», – ասաց Նիկոլ Փաշինյանը:  Թվում է, թե թիրախում, ինչպես միշտ, նախկիններն են, մանավանդ, որ Փաշինյանը շեշտու է, թե իր ձեռքի տակ գտնվող զեկույցը Սերժ Սարգսյանի օրոք է գրվել ու այն կազմողները համարձակներ են: Մի պահ, ընդունենք, որ իսկապես խիզախել են զեկույցի հեղինակները, ընդուննենք, որ նախկինները ձախողել են երկրի կառավարումը, որ Հայաստանն իսկապես «ինստիտուցիոնալ ճգնաժամում է»: Այս ամենը մի պահ ընդունելուց հետո, հիշենք, թե ով է նման հայտարարություն անում: Վարչապետը: ԶՈւ գերագույն հրամանատարը:

Հիմա փորձենք հասկանալ, այս հայտարարությունը նա ո՞ւմ համար է անում: Միայն իրենից օրեցօր հիասթափվող ժողովրդի՞, որի սպասումներն ու ակնկալիքները ոչ մի կերպ չեն արդարանում: Այս հայտարարությունը միայն մենք՝ հայաստանցինե՞րս ենք լսում: Պատասխանը միանշանակ է. բնավ՝ ոչ: Այս հայտարարությունը լսեցին նաեւ սահմանից այն կողմ՝ Բաքվում,  լսեցին նրանք, ովքեր ամեն օր Հայաստանին ու Արցախին պատերազմով են սպառնում, լսեցին ու հավանաբար, հետեւություններ արին:

Հ.Գ. Երեկ «գաղտնազերծելուց» հետո, որ «ինստիտուցիոնալ առումով մեր երկիրն ամբողջությամբ ձախողված» է, Փաշինյանն շտապում է Արցախ՝ Ստեփանակերտում  ելույթ ունենալու, իսկ ճանապարհից արդեն հասցրել է տեսանյութ հրապարակել: Տեսանյութում ԱԱԾ տնօրենն ու Պաշտպանության նախարարը պարում են, վարչապետն էլ մեկնաբանում է, որ Խնձորեսկի կամրջի վրա են, որտեղ տեղի է ունենում Սպարապետի օրվա միջոցառումը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ