20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Կոռուպցիայից շատ ավելի արմատական նահանջ բանակում

Հայաստանի խոհարար֊զինծառայողները մասնակցելու են Մերձմոսկովյան Ալաբինո զորավարժարանում «Միջազգային բանակային խաղեր 2019» մրցաշարի «դաշտային խոհանոց» մրցաձևին»,֊հաղորդում է ՊՆ կայքը։

Արդյոք սա կլինի՞ հայ խոհարար֊զինվորականների վերջին մասնակցությունը, քանի որ բանակում սննդի ապահովումը տրվում է մասնավոր ընկերություններին։ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հայտնեց, որ երեք զորամասում արդեն մասնավոր ընկերություններն են սնունդը կազմակերպում, և որ երեք տարի անց բոլոր զորմասերում մասնավորեցված կլինի սննդի կազմակերպումը։ Նաև ասաց՝ քանի որ Հայաստանում այդքան մասնավոր ընկերություններ չկան, դրսից են հրավիրում ընկերություններ, որ հայկական բանակում կերակրեն զինվորներին։ Այսինքն, արտասահմանյան ինչ-որ մասնավոր ֆիրմաներ հայկական բանակ են մտնելու ու հայ զինվորների համար ճաշ են պատրաստելու։

Թե՞ ՊՆ֊ն զինվորական խոհարարական հաջորդ մրցույթին արտասահմանյան ընկերություններ է ուղարկելու, ասենք՝ Tavuk pilav ռեստորանը կներակայցնի հայկական բանակը խոհարար֊զինծառայողների միջազգային մրցույթին։

Հայաստանում, կարծես, միայն բանակն է մնացել, որ ոչ թե անձնական շահի, այլ ընկերային կամ համայնական գաղափարի վրա է կառուցված, և եթե բանակում կոռուպցիա է լինում, ապա այն նահանջ է բանակի բուն էությունից։ Բայց կոռուպցիայից շատ ավելի արմատական նահանջ է, բանակի էությանը ուղղակի հարված է զինվորական հասատատությունների մասնավորեցումը։

Ըստ այս ազատականության՝ երբ բանակի հաշվին հարստանում է սպան, կոռուպցիա է, վատ է, իսկ երբ հարստանում է մի մասնավոր անձ, ընդ որում շատ ավելի, Տոնոյանը ասաց, թե սննդի ծախսերը ավելացնելու են, նորմալ է, լավ է։

Փաշինյանական կառավարությունը փշրում է նաև բանակում ընկերային գաղափարը՝ խցկելով այնտեղ նյութական շահով առաջնոդրվող մասնավոր ընկերություններ։Կառավարելու ամենահեշտ ձևն է ընտրված. բանակում սննդի կազմակերպումը բարելավելու, որակը բարձրացնելու փոխարեն, այն կտրում, տալիս են մասնավոր ընկերությունների, որը միայն փողի խաթեր է սննդի որակը ապահովելու։  Բայց եթե մեկը փողի խաթեր է ապրում, ապա բացառված չէ, որ ոչ միայն սննդով զբաղվի։

Լրացում.
Արդյոք իշխանությունը միայն իր գործը թեթևացնելու համա՞ր է մասնավորցրել սնունդը, թե՞ նաև կառավարման լծակներն օգտագործում է իր գաղափարախոսությունը տարածելու համար. Բանակի ներսում բարեփոխումներ անելով էլ կարող էին սննդի որակը բարձրացնել (ինչպես աշխարհի բազմաթիվ երկրներում է, ուր բանակը որակյալ սնունդ է կազմակերպում), սակայն չեն արել, և սննդի կազմակերպումը մասնավորեցնելով են բարձրացրել որակը, որ հանրության մեջ պրոպագանդեն իրենց նեոլիբերալ գաղափարները։

Իհարկե, բանակում անորակ սնունդ տալու ժամանակ, երբ անցում է կատարվում մասնավոր ձեռնարկությամբ որակով սնունդին, զանգվածները ողջունում են փոփոխությունը՝ առարկություններին պատասխանելով՝ թե կարևորն այն է՝ զինվորը որակյալ սնունդ ստանա։

Վահան Իշխանյան

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ