26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

27 տարի Եռաբլուրում նման բան չի եղել

Տարածքը խնամվում է ամեն օր, ամեն ժամ, պահպանվում է, սակայն, ինչպես տեսնում եք, ցավոք, գտնվում են մարդիկ, ովքեր կարող են գալ ու ծաղկաման կոտրել, նման սրբապղծություն անել: Սա նշանակում է, որ հսկողությունն էլ ավելի պետք է ուժեղացվի: Այս մասին լրագրողներին հայտնեց Հայաստանի պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գևորգ Ալթունյանը՝ խոսելով Եռաբլուրում Ապրիլյան քառօրյայի հերոսների շիրմաքարերը պղծելու մասին:

«Մենք ենթադրում ենք, որ որոշակի հիվանդագին ուղղվածություն ունեցող ծիսակարգ է եղել, որը դրսևորվել է մի շարք այլ գերեզմանատներում ևս: Մարդիկ եկել են, տաքացված մոմը շաղ են տվել գերեզմանաքարերի վրա և հեռացել: Դեպքը տեղի է ունեցել երեկ երեկոյան 9-ի սահմաններում, ամբողջ գիշեր շիրմաքարերը մաքրվել են»,-ասաց Ալթունյանը:

Ալթունյանը նշեց, որ 27 տարի Եռաբլուրում նման բան չի եղել, ցավոք, հիմա նման մարդիկ հայտնվել են, դրա համար վերահսկողությունը կուժեղվացվի:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ