16 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Դաշնակցությունը դեղին քարտ ցույց տվեց Հայկ Մարությանին եւ լրջանալու կոչ արեց

Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը մեծ խոստումներ էր տվել քաղաքը կանաչապատելու, աղբահանությունն ավելի լավ որակի կազմակերպելու, տրանսպորտի հարց լուծելու, սակայն ոչ մի դրական տեղաշարժ նկատելի չէ: Այս մասին, այսօր՝ հոլիսի 31-ին Երեւանի քաղաքապետարանի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ նշեցին ՀՅԴ-ական գործիչները:

«Մենք եկել եք Հայկ Մարությանին հիշեցնելու իր խոստումները: Աղբահանության վիճակը օր-օրի վատանում է, ստեղծվեց համայնքային հիմնարկ եւ քաղաքի մաքրության համար եւս 2 մլրդ դրամի բյուջե հատկացվեց: Բայց արդեն բացվելուց անցել է մեկ ամիս, ու դեռ չի նկատվում փոփոխություն:

Հաջորդը, խոստանում էին, որ փոխելու են վերելակները: Գոնե մեկ վերելակ չի փոխվել, փոխարենը 71 տոկոսով կրճատվել է վերելակների վերանորոգման գումարը:

Մյուսը կանաչապատ տարածքների հարցն է: Հիմա ասում են՝ ջրի խնդիր է: Ջրի խնդիր է, թե այլ խնդիր է, քաղաքային իշխանությունները պետք է մտածեին, թե ինչ հարցեր կարող էին առաջանալ: Եթե ոռոգման համակարգ անցկացված չի, որքան էլ ծառ տնկեն, դրանք չորանալու են: Այսօր Սարալանջը ամբողջությամբ չորացած է»,-հայտարարեց ՀՅԴ Երեւանի քաղաքային կոմիտեի ներկայացուցիչ Արա Ռոստոմյանը:

Նա նկատեց, որ այս ակցիան շարունակությունն է մայիսին տեղի ունեցած ՀՅԴ հանրահավաքի եւ այսօր նույնպես իրենց դեղին քարտ են ցույց տալիս իշխանություններին. «Սա քաղաքապետին առաջին դեղին քարտն է, որով լրջացման կոչ ենք անում եւ ակնկալում ենք, որ իրավիճակը կփոխվի: Սա օգնություն է Երեւանի քաղաքապետարանին, որ կա ստված զանգված, որոնք ցանկանում են ավելի գեղեցիկ ու բարեկարգ տեսնել Երեւանը»:

Դաշնակցությունը չի կարծում, թե քաղաքապետարանում չեն ուզում աշխատել՝ ենթադրելով, որ պրոֆեսիոնալիզմի պակաս կա, դրա համար իրենք պատրաստ են առաջարկներ ներկայացնել քաղաքապետարանին, եթե մյուս կողմից միասին աշխատելու ցանկություն լինի:

«Դեղին քարտին փոխարինելու է կարմիր քարտը, որի ժամանակ պահանջելու են հրաժարական»,-ասաց Ռոստոմյանը:

Դեղին քարտ ցույց տալուց հետո ակցիայի մասնակիցները հեռացան:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ